Լրահոս
2025-05-27
-
ՔաղաքականԴա ցինիզմ ա. Ալիևի աչքերով է նայում իրականությանը Ալեն ՍիմոնյանըԴա ցինիզմ ա. Ալիևի աչքերով է նայում իրականությանը Ալեն ՍիմոնյանըԱվելին19:1027.05.25 -
ԻրավականՇտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել էՄայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար` միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել: Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ 45-ամյա տղամարդը, ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել տան սանհանգույցը, հետո հանկարծ միջանցքից վերցրել է կացին, անկանոն շարժումներ արել ու նետել բժշկի ուղղությամբ։ Ժամը 22.55-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, և 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ու սա վերջին շրջանում տեղի ունեցած նման դեպքերից ընդամենը հերթականն էր, երբ ամենամարդասիրական նպատակներով մեկնած մարդկանց դիմավորում են ընդգծված մարդատյացությամբ: Բայց խնդիրը, բարոյականից զատ, ունի նաև քրեաիրավական կողմ. սրանք որպես կանոն` քրեորեն պատժելի արարքներ են: Հորդորում, բայց նախևառաջ պահանջում ենք` մասնագիտական առաքելությունը կատարող անձանց նկատմամբ լինել առնվազն հարգալից, անհարկի չմիջամտել և չխոչընդոտել նրանց պրոֆեսիոնալ գործունեությունը, իսկ եթե կասկածներ ունեք, որ նրանք ինչ-որ հարցում այնուամենայնիվ թերացել են` ձեռնարկել միայն ու միայն օրինական, քաղաքակիրթ միջոցներ, այլապես քրեաիրավական հետևանքներն անխուսափելի են:Ավելին19:0027.05.25 -
ԻրավականՆԳՆ-ն զգուշացնում է հուշանվեր թղթադրամներով խարդախությունների մասինԱյս հուշանվերային թղթադրամների կապոցն արժե ընդամենը մի քանի հարյուր դրամ, սակայն հանցագործները, մարդկանց անուշադրությունից օգտվելով, հազարավոր դրամներ կարող են աշխատել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: «Մեր երկրում տարածում ստացած հուշանվերային թղթադրամները իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամներին «Ոստիկանությունում հուշանվերային թղթադրամների այսպես ասած՝ իրացման դեպքերի հետ կապված ահազանգերի աճ է գրանցվել։ Ըստ վերլուծական տվյալների՝ խաբեության զոհ են դառնում հատկապես տաքսու վարորդները, առաքիչները և առևտրով զբաղվող անձինք։ Ոստիկանությունը հորդորում է տնտեսվարողներին և քաղաքացիներին գումարային գործարքներ կատարելիս զգոն լինել և ստուգել թղթադրամը, իսկ Կենտրոնական բանկը հուշանվերային թղթադրամները տարբերելու մի քանի ձև է հուշում։ Իրական թղթադրամների դիմերեսի պատկերները շոշափելի են և անհարթ, դիմերեսի ձախ հատվածում առկա է օպտիկապես փոփոխելի ներկային հատված, երբ փոխվում է լույսի անկման անկյունը, այն կանաչից դառնում է կապույտ։ Թղթադրամի վերևից ներքև առկա է պաշտպանական ներգիծ։ Եվ ակնառու տարբերությունը․նշված հուշանվերային թղթադրամների դարձերեսին լատինական տառերով առկա է «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը, Հայաստանի հուշանվերային թղթադրամ։ Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ենք որևէ ծառայության դիմաց հուշանվերային թղթադրամներով վճար ստանալու դեպքում անմիջապես ահազանգեք՝ 102։ Համատեղ կարող ենք եթե ոչ իսպառ վերացնել, ապա գոնե նվազագույնի հասցնել նման դեպքերի քանակը»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելին18:4527.05.25 -
ՏարածաշրջանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցելԱյսօր վաղ առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Կոհգիլույեի և Բոյեր Ահմադի նահանգներում։ ԶԼՄ-ները գրել են, որ 4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Դեհդաշտ քաղաքում՝ 10 կմ խորության վրա։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդում։Ավելին18:3527.05.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ցնցող հայտարարություններ՝ խորհրդարանում. Ալիևի լեզուն լավ է հասկանում Ալեն ՍիմոնյանըՀայլուր 18։30 Ցնցող հայտարարություններ՝ խորհրդարանում. Ալիևի լեզուն լավ է հասկանում Ալեն ՍիմոնյանըԱվելին18:3027.05.25 -
ԻրավականՊարեկները բռնել են կանաչ դիմակով երիտասարդին (տեսանյութ)Մայիսի լույս 27-ի գիշերը Նորք-Մարաշում ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները թաղամասի 7-րդ փողոցում նկատել են տարօրինակ վարք դրսևորած մի երիտասարդի։ Վերջինս եղել է ձեռնոցներով, դեմքին էլ՝ կանաչ դիմակ։ Իրավապահներին տեսնելուն պես դիմակավոր երիտասարդը փախել է, սակայն պարեկներին հաջողվել է կարճ հետապնդումից հետո բռնել նրան ու ձերբակալել։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնում ձերբակալվածը խուզարկվել է։ Հայտնաբերվել են մարիուխանայի նմանվող զանգված, հարմարեցված գործիքներ և այլն։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։Ավելին18:1527.05.25 -
ՀայաստանԹուրք են բերում մտցնում զորամաս, դա վիրավորական ա. հայ բեռնափոխադրողների բողոքի ակցիանԹուրք են բերում մտցնում զորամաս, դա վիրավորական ա. հայ բեռնափոխադրողների բողոքի ակցիանԱվելին18:0027.05.25 -
ՔաղաքականՆախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Երևանյան երկխոսության» շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ լրագրողներիՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ արտասահմանյան լրագրողների։ Հանդիպմանը մասնակցել են Լատինական Ամերիկայի մի շարք երկրների՝ Չիլիի, Բրազիլիայի, Պերուի և Արգենտինայի լրատվական և փորձագիտական ոլորտների ներկայացուցիչներ։ Հանրապետության նախագահը ողջունել է նրանց այցը Հայաստան և կարևորել նման ձևաչափով կազմակերպվող միջոցառումների դերը՝ որպես միջազգային համագործակցության, մտքերի փոխանակման և Հայաստանի արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հարթակ։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատման գործընթացում Հայաստանի ջանքերն ու դիրքորոշումները։ Նախագահը պատասխանել է նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ լրագրողներին հետաքրքրող հարցերին:Ավելին17:4827.05.25 -
ՀասարակականԿասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Լճաշեն համայնք) իրականացված վերահսկողական միջոցառումների ժամանակ հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ. Այսպես՝ - արտադրական շինությունները նախագծվել և կառուցվել են այնպես, որ չեն բացառվել կեղտի կուտակումները, մասնիկների թափվելու հետևանքով արտադրվող սննդամթերքի աղտոտումը, - պատերի, առաստաղների, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, - սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, - սննդամթերքի հետ անմիջապես շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը, այլ պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, - կոյուղու համակարգը գտնվել է կեղտոտ, կոռոզիայի ենթարկված վիճակում՝ չբացառելով սննդամթերքի աղտոտման ռիսկը, - բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր: «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել ժամկետ։Ավելին17:4527.05.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԱԳԱՔ) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը՝ ընդգծելով, որ այս փաստաթուղթը նոր նշանակալի հանգրվան կլինի ԵՄ-ի հետ ՀՀ համապարփակ համագործակցության խորացման գործում։ Արարատ Միրզոյանը և Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են կոնկրետ մեխանիզմներ, որոնց լավագույնս իրացումը համապատասխանում է ՀՀ և ԵՄ կողմից բարձագույն մակարդակում արտահայտված՝ երկկողմ գործընկերությունը խորացնելու քաղաքական կամքին։ Անդրադառնալով ներկայիս աշխարհաքաղաքական միտումներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է համախոհ և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված գործընկերությունների ամրապնդման և ժամանակին համապատասխան որոշումների կայացման կարևորությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։Ավելին17:3027.05.25 -
ՔաղաքականՋեյքոբ ՄաքԳին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու և անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու։ Այդ մասին տեղեկացնում են Միացյալ Նահանգների դեսպանությունից:Ավելին17:1627.05.25 -
Կրթություն և գիտությունՔննարկվել են Հայաստանում իրանագիտության զարգացմանը վերաբերող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԻԻՀ «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված շարունակական ու արդյունավետ համագործակցությունը և երկկողմ բարեկամական կապերի ամրապնդումը։ Ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի միջև կրթամշակութային հարաբերությունները ներկայում դինամիկ զարգացման փուլում են՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Արևելագիտության ինստիտուտի գործունեությունը՝ նշելով, որ ինստիտուտը Հայաստանում իրանագիտության հետազոտական կենտրոններից է, որտեղ իրականացվում են թե՛ լեզվաբանական, թե՛ պատմամշակութային ուսումնասիրություններ։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում իրանագիտության զարգացմանն ուղղված ծրագրերը։ Նախարարը բարձր է գնահատել Իրանի դեսպանության ջանքերը Հայաստանում պարսկերենի ուսուցման խթանման ուղղությամբ՝ նշելով, որ իրականացվում են փոխադարձ ճանաչողությունն ու համագործակցությունը խթանող մի շարք ծրագրեր։ «Համատեղ գիտաժողովները, հետազոտողների փոխայցելությունները և համագործակցային ծրագրերը մեծապես կխթանեն Հայաստանում իրանագիտության զարգացումը, որն արդեն իսկ ամուր հիմքեր ունի»,- նշել է նախարարը։ Նա կարևորել է նաև իրանական գրականության թարգմանության ու հրատարակության խթանումը, ինչպես նաև հայկական գրականության տարածումը Իրանում՝ որպես երկկողմ մշակութային երկխոսության բաղադրիչ։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կարող է հարթակ հանդիսանալ Հայաստանի և Իրանի հրատարակիչների ու գրողների համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է փոխադարձ այցելությունների կազմակերպումը՝ միտված համագործակցության խորացմանն ու ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը։ Նշվել է, որ իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանում իրանագիտության զարգացմամբ։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի բուհերում սովորող իրանցի ուսանողների ուսումնառությանը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերին, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Կողմերը քննարկել են նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի դասավանդման հարցը՝ կարևորելով է այս ուղղությամբ համագործակցությունը։ Իրանի «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների նշանակությունը։ Նա առանձնակի կարևորել է Իրանում հայկական համայնքի դերակատարումը տարբեր ոլորտներում և ընդգծել Հայաստանում իրանագիտության ոլորտի զարգացման ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:Ավելին17:0827.05.25 -
ՔաղաքականԷդ դուք եք ձեր խմբակով փողը Աստված հռչակել․ Նարեկ ՄանթաշյանՉարչի գավառականին, կամ քոչվոր ցեղերին հատուկ անհայտ ծագման այս խմբակը, փորձում է Հայ ժողովրդի ավանդույթները, ազգային արժանապատվությունը, նամուսը, թասիբը և այլ արժեքներ դարձնել սակարկման առարկա և ամփոփել առևտրի մեջ: Էդ դուք եք ձեր խմբակով փողը Աստված հռչակել։ Հայը, եթե առևտրի գնա, ապա զդաչին դուք եք լինելու»։Ավելին17:0027.05.25 -
ԻրավականՔննությունները բարձր գնահատելու համար դասախոսն ուսանողներից կաշառք է պահանջել և ստացելՆախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոսը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների՝ ուսանողների օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար, նրանցից պահանջել և ստացել է ընդհանուր 500.000 ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, մանրամասնելով, որ նախաքննությամբ պարզվել է՝ հիշյալ դասախոսը 2025 թվականի մարտից ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսանողներից որպես կաշառք գումարներ է պահանջել ավարտական քննությունները բարձր գնահատելու համար: Ընդ որում՝ ուսանողներից մեկից ստացել է կաշառքը, իսկ մյուսի դեպքում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված «կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության արդյունքում, կաշառք ստանալու պահին բռնվել և ձերբակալվել է, որից հետո կատարված խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող գումարը: Մասնավոր ոլորտում կաշառք ստանալու համար դասախոսին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:4827.05.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանն ու Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցերՄայիսի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիին, հայտնում են ԱԽՔ գրասենյակից: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պետնախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Կատար հարաբերությունների բարեկամական բնույթը և վերահաստատել երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու պատրաստակամությունը: Պետնախարարը շեշտել է Կատարի Պետության պատրաստակամությունը նպաստելու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:Ավելին16:4527.05.25 -
Արտաքին քաղաքականությունՄոսկվայում ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում․ Շևցով«Եթե խոսքը գնում է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան կազմով եռակողմ ֆորմալ հանդիպումների մասին, ապա ոչ, չեն նախատեսվում։ Միջոցառման ծրագիրը շատ խիտ է, այն չի ենթադրում լրացուցիչ նեղ բանակցային ձևաչափեր», — ասել է Շևցովը՝ պատասխանելով Մոսկվայում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առանձին բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին հարցին։Ավելին16:3827.05.25 -
ՔաղաքականՄիրզոյանը և Հունգարիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթություններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Հանդիպումը կայացել է նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում վերջին շրջանում համատեղ ջանքերով ձեռք բերված արդյունքները և հույս հայտնել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը լրացուցիչ խթան կհանդիսանա համագործակցության զարգացման ուղղությամբ։ Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ ոլորտային ուղղություններով ստորագրվելիք փաստաթղթերին, ինչպես նաև աջակցության շրջանակներում ԼՂ-ից տեղահանված երեխաների ու նրանց ուղեկցող անձանց Հունգարիայում հյուրընկալելու ծրագրին։ Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթությունները և գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ ներդրվող ջանքերը։Ավելին16:3027.05.25 -
ՀասարակականՄայրը մի քանի օրական երեխային կերակրել է և քնեցրել, իսկ առավոտյան նրան հայտնաբերել է մահացածՄայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում ծնողների կողմից «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քանի օրական երեխայի մարմին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան մարզի գյուղերից մեկի բնակիչ է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում երեխայի մայրը երեխային կերակրել է մայրական կաթով և քնեցրել, իսկ արդեն առավոտյան 07։00-ին արթնացել է և հայտնաբերել երեխային մահացած։ Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։Ավելին16:1927.05.25 -
ՀասարակականՍևազգեստ գյուղի լուռ ողբը. Մարմարիկում վերջին հրաժեշտն են տալիս 2-ամյա ՏիգրանինՍևազգեստ գյուղի լուռ ողբը. Մարմարիկում վերջին հրաժեշտն են տալիս 2-ամյա ՏիգրանինԱվելին16:1527.05.25 -
ԻրավականԴատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ հայցիցՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «ՀՀ դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից։ Սա իրավական առումով լուրջ նախադեպ է և փաստում է, որ պատասխանող կողմը կարողացավ համոզիչ ներկայացնել գործի փաստական և իրավական հիմքերը, որոնք կասկածի տակ դրեցին պահանջի հիմնավորվածությունը։ Այսօր փաստացի հաստատվեց, որ ներկայացված հայցը չուներ բավարար ապացուցողական բազա, և իրականացվում էր ապօրինի դատավարական հետապնդում։ Վահագն Վերմիշյանը ոչ միայն հետքայլ չարեց, այլ իրավական ճանապարհով հասավ արդարության վերականգնմանը՝ մաքուր իրավական պայքարի, ճիշտ ռազմավարական պլանավորման և համակարգված աշխատանքի արդյունքում։ Օրենքի ուժով՝ ոչ թե ենթադրություններով»։Ավելին16:1027.05.25