Լրահոս
Քաղաքական
12:48
27.05.25
98

Էսկալացիայի վտանգներ այս պահին չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյան

Img default alt hy

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կիսում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն մտահոգությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին կա լարվածության նոր փուլի կամ էսկալացիայի ռիսկ։ 

ԱԺ-ում մայիսի 27-ին տեղի ունեցած ճեպազրույցում նա նշեց, որ նման տեղեկատվության ինքը չի տիրապետում։

Հարցին՝ ի՞նչ վտանգ է տեսնում ԱՄՆ պետքարտուղարը և արդյոք ադրբեջանական հայտարարություննե՞րն են հիմք նման գնահատականների համար, Սիմոնյանն արձագանքեց.

«Ես նման տեղեկության չեմ տիրապետում։ Կարող եք հարցում ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ արդյոք նման միտումներ կամ տեղաշարժեր կան, բայց քաղաքական առումով ես նման բան այս պահի դրությամբ չեմ տեսնում»։

Լրագրողի այն հարցին՝ արդյոք Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանն «արևմտյան Ադրբեջան» կոչելը չի՞ կարող հիմք հանդիսանալ նման մտահոգությունների համար, Սիմոնյանը արձագանքեց․

«Մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ դնում, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ԱԺ նախագահ են ընտրում իրենց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում։ Մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան՝ Ադրբեջանի քայլերը նկատում ենք»։