Լրահոս
2025-08-23
-
ՄիջազգայինԱդրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար աշխատանքային խումբ են ստեղծելԹուրքմենստանի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն՝ կողմերն ընդգծել են էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը և նշել այս ոլորտում փոխգործակցության հատուկ նշանակությունը։Ավելին23:4023.08.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք` Երևանում. երիտասարդ իրանցին անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ News.amՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։Ավելին23:2023.08.25 -
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ ոսկե մեդալակիրՀունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը (72 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ հայ ըմբիշը եզրափակչում առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ, Ասիայի չեմպիոն Ահմադ Կոդիրովի նկատմամբ:Ավելին23:0023.08.25 -
ՀասարակականՊՆ զորամասի սպան «Opel»-ով հայտնվել է երթևեկելի գուտուց դուրս․ նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալՕգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի մուտքի մոտ՝ կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին ու հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի ՀՀ Պաշտպանության նախարարության «Մուրացան» զինվորական հոսպիտալ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, նա սպա է:Ավելին22:4023.08.25 -
Զինված ուժերՊապիկյանը հարավարևելյան սահմանագոտու N զորամասում հետևել է ընթացող շինաշխատանքներինՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 23-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող N զորամիավորման պահպանության տեղամասեր։ Ինչպես տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարությունից, նախարարը հետևել է ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին, ծանոթացել ծառայության կրման պայմաններին։ Շրջայցի ավարտին նախարար Պապիկյանը տվել է համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ՝ աշխատանքները սահմանված ժամկետում և շինարարական նորմերի պահպանմամբ ավարտին հասցնելու վերաբերյալ։Ավելին22:2023.08.25 -
Քաղաքական«Խաղաղություն» անունով թու՞ղթ, թե՞ արժանապատիվ խաղաղություն. ի՞նչ կընտրի ժողովուրդը 2026-ինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ականները քննարկել են արտահերթ խորհդարանական ընտրությունների հարցը, սակայն որոշել են գնալ հերթական ընտրությունների: Հաջորդ ամառ կշիկանան ընտրական կրքերը, բայց Փաշինյանն արդեն բացել է քարոզչական իր դրոշակը՝ Վաշինգտոնից է վերադարձել «խաղաղություն» անունով թղթով ու հայտարարել՝ 2026-ին ժողովուրդը պետք է ընտրի խաղաղության ու ոչ խաղաղության մեջ: Պոպուլիստական ու կեղծ են անվանում այս երկընտրանքը նրա քաղաքական ընդդիմախոսները, հորդորում մարդկանց ստի ոստայնը չընկնել ու ռեալ նայել քաղաքական դաշտին:Ավելին22:0023.08.25 -
ՄիջազգայինԼավրովն ու Բայրամովը քննարկել են անվտանգային հարցերԿողմերը մտքեր են փոխանակել օգոստոսի 22-ին Աստրախանում Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի վերաբերյալ և բարձր գնահատել դրա արդյունքները: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:Ավելին21:4023.08.25 -
ՔաղաքականԿաթ ա կերե՞լ, թե՞ թույն ա խմել. Փաշինյանի մտքերը հարցեր են առաջացնում քաղաքացիների մոտԱնկախության հռչակագիրը մեր պետության ծննդյան վկայականն է, որի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա։ Անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձին մարդիկ սարսափած արձանագրում են, որ ստիպված են սա բացատրել ոչ թե աշխարհին, այլ Հայաստանի իշխանությանը։Ավելին21:2023.08.25 -
ՄիջազգայինՖինլանդիայի նախագահը խոսել է Հելսինկիի կողմից Պաղեստինի ճանաչման հավանականության մասինՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ երկրի կառավարության կողմից համապատասխան առաջարկի դեպքում, Հելսինկին կճանաչի Պաղեստինի Պետությունը։Ավելին21:0023.08.25 -
ՀասարակականԵղեգնաձորում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ մեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրшվորներՕգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին20:4523.08.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Իրանի հուժկու զենքը. խաղի կանոն է փոխվում տարածաշրջանումՀայլուր 20:30 Իրանի հուժկու զենքը. խաղի կանոն է փոխվում տարածաշրջանումԱվելին20:3023.08.25 -
ՔաղաքականԲեռնված հարյուրավոր մեքենաների թույլ չեն տալիս մտնել ՌԴ. գյուղացիները հսկայական վնասներ են կրում․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Մեր տեղեկություններով Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով, սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ ետ են վերադառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին20:2523.08.25 -
ՔաղաքականՄեկը՝ հանուն, մեկն ընդդեմ․ ակցիաներ Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտՈւկրաինայի դրոշներով հակառուսական ակցիա են այսօր իրականացրել եվրոպամետ ուժերը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ, ճիշտ է՝ նախատեսված ժամին ակցիան չի կայացել, որովհետև հակաակցիա անելու համար Գյումրի են շտապել նաև «Մայր Հայաստան» շարժման անդամները: Նրանք կարծում են՝ ռուսական ռազմաբազայի հեռացում են պահանջում նրանք, ովքեր ուզում են Հայաստան մտցնել թուրքական զորքը:Ավելին20:1523.08.25 -
ՔաղաքականՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն այցելել են Վեդիի ջրամբարՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ընդառաջ առաջին կանգառը Վեդիի ջրամբարն էր՝ ծանոթանալու ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին։Ավելին20:0023.08.25 -
ՄիջազգայինՏոկաևն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ ՄԱԿ-ի 80-ամյակի նախօրեին»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին19:4523.08.25 -
ՔաղաքականԱլիևին զեկուցում է, որ կատարում է հանձնարարությունը. Փաշինյանի ուղերձի տողատակըԱյսօր անկախության հռչակագրի 35-ամյակն է, իսկ Հայաստանի գործող վարչապետը, որ միայն 2-րդ խմբագրման ժամանակ է հաջողում ճիշտ գրել հռչակագրի ընդունման տարեթիվը, փորձագետների համոզմամբ, կեղծագրում է պատմությունը, արժեզրկում պետականության հիմքերը: Օրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հիմնադիր փաստաթուղթը Մոսկվայի հաշվարկած ծրագրի արդյունք է անվանել: Նրա քաղաքական ընդդիմախոսներն ապշած են՝ պրոադրբեջանական թեզերում Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն:Ավելին19:3023.08.25 -
ՔաղաքականՓաշինյանը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: Վարչապետին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մասնագիտական առաջարկները։ Քննարկվել են COP17-ի արդյունավետ կազմակերպման և միջգերատեսչական համագործակցության ապահովման վերաբերյալ տարբեր առաջարկություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու կարևորությունը՝ շեշտելով, որ այն ևս մեկ լավ հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանը՝ իր տնտեսական ու մշակութային հնարավորություններով: Նա պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ, որոնց կատարման ընթացքի վերաբերյալ պարբերաբար կանցկացվեն խորհրդակցություններ:Ավելին19:1523.08.25 -
ՀասարակականՄեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը կանխատեսվում է նորմայից բարձր. Ազիզյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը կանխատեսվում է նորմայից բարձր 1-3 աստիճան, իսկ սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 8-ը նորմայից բարձր՝ 3-6 աստիճան: Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)»։Ավելին19:0023.08.25 -
ՔաղաքականՓաշինյանն արդեն հրապարակային է խոստովանում՝ միտումնավոր է պատերազմում պարտվել, Արցախը հայաթափել. Ստեփան Դանիելյան– Ի վերջո, ինչու՞ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի։Ավելին18:4523.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սև թուղթ կամ պարտվածի ուղերձ. ու՞մ համար է Փաշինյանի գրառումըՀայլուր 18։30 Սև թուղթ կամ պարտվածի ուղերձ. ու՞մ համար է Փաշինյանի գրառումըԱվելին18:3023.08.25