Լրահոս
2025-08-24
-
ՀասարակականՓորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Հակո, իսկ ժամը 12:00-12:30-ը Սորիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։Ավելին14:3024.08.25 -
ՄիջազգայինԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան միմյանց մեղադրել են սահմանը խախտելու և կրակոցներ արձակելու մեջԱվելի վաղ՝ Հյուսիսային Կորեայի Ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կո Ջոնգ Չոլ Յոկն էլ պնդել է, թե օգոստոսի 19-ին հարավկորեացի զինվորները լուրջ սադրանք են կատարել՝ 12.7 մմ ծանր գնդացրից մոտ 10 նախազգուշական կրակոց արձակելով հյուսիսկորեացի զինվորների վրա, որոնք հարավային սահմանի մոտ մշտական պատնեշ կառուցելու շինարարական աշխատանքներ էին իրականացնում։Ավելին14:0024.08.25 -
ՀասարակականՈղբերգական դեպք. ցլի պոզահարման հետևանքով 63-ամյա տղամարդը մահացել էԵրեկ՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փամբակ խոշորացված համայնքի Ձորագյուղ բնակավայրի «Ձոր» կոչվող հանդամասում դի կա։Ավելին13:4024.08.25 -
ՀասարակականԵղեգնավանում 4 ամիս է՝ խմելու ջուր չունեն, բայց այդ մասին խոսելու իրավունք չունենԵղեգնավանի ջրի խնդիրը կարող է Երևանում փողոց փակելու պատճառ դառնալ: Հուժկու ակցիաներ են խոստանում գյուղի յոթանասունհինգ ընտանիքները, որոնք օրուգիշեր դույլերով ջուր են կրում:Ավելին13:3024.08.25 -
ՀասարակականՋուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին13:0024.08.25 -
ՏարածաշրջանԽոշոր հրդեհ` Բաքվի առևտրի կենտրոններից մեկումԽոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Սադարակ» առևտրի կենտրոնում: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։Ավելին12:4124.08.25 -
ՄիջազգայինԱդրբեջանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին․ Ալիևը՝ Զելենսկիին«Ադրբեջանը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին. այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված ուղերձում: «Ադրբեջանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները հիմնված են ժողովուրդների փոխադարձ համակրանքի, հարգանքի և համերաշխության ավանդույթների վրա»,-ընդգծել է Ալիևը։Ավելին12:3524.08.25 -
ՔաղաքականՆախագահ Խաչատուրյանն այցելել է ԳորիսՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին այցելել է Սյունիքի մարզի Գորիս քաղաք, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Գորիսում նախագահը նախ այցելել է Ակսել Բակունցի տուն-թանգարան, այնուհետև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում։ Նախագահը տեղում ծանոթացել է համայնքապետարանի կողմից իրականացվող շինարարական և փողոցների բարեկարգման աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը զրուցել է Գորիսի բնակիչների հետ, անդրադարձել նրանց մտահոգություններին, քննարկել մարզի առկա խնդիրներն ու վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները։ Հանրապետության նախագահը նաև խոսել է երկրի օրակարգային մի շարք հարցերի շուրջ։Ավելին12:3024.08.25 -
ՔաղաքականԱդրբեջանը շարունակելու է հասնել իր նպատակներին, քանի դեռ Փաշինյանը մնում է իշխանության․ ՕսկանյանԵրեկ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Արցախի մասին՝ ապարդյուն փորձելով արդարացնել իր աղետալի որոշումները։ Վերջին տարիների իրադարձություններին ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ մեր կորուստների հիմնական և գլխավոր պատճառը Փաշինյանի լիակատար անկարողությունն է. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: «Նրա պնդումը, թե մինչև 2020 թվականի պատերազմը զիջումների գնալը Հայաստանի համար ավելի վնասակար կլիներ, բացարձակ անհեթեթություն է։ Չկա կասկածի ոչ մի մասնիկ, որ եթե Փաշինյանը մինչև 2020-ի սեպտեմբեր ձեռնարկեր անհրաժեշտ զիջումներ, հազարավոր երիտասարդ հայեր այսօր կենդանի կլինեին։ Արցախը և Լաչինը կմնային հայկական, խաղաղության պայմանագիր կկնքվեր, և մեր սահմաններն ու հաղորդակցությունները բաց կլինեին։ Փոխարենը՝ նրա հակասական խոսքերն ու անփույթ դիվանագիտությունը Հայաստանը տարան կործանարար պատերազմի և մեզ թողեցին պարտված բոլոր ճակատներում։ Իսկ կանխելու համար այն հարցադրումը՝ թե «ինչո՞ւ դուք 2008-ին չեք արել», ասեմ, որ եթե նման զարգացման հեռանկար տեսնեինք և հաստատ կնկատեինք՝ համապատասխան քայլ անպայման կձեռնարկեինք։ Մնում է միայն հուսալ, որ Փաշինյանը մինչև իր հեռանալը քաղաքականությունից կդադարեցնի խոսելը։ Նրա խոսքերը վաղուց դարձել են Հայաստանի ամենամեծ բեռը և թշնամին՝ մշտապես քայքայելով ազգային անվտանգությունը և անչափելի վնաս հասցնելով։ Նրա հակասական ու անհեթեթ հայտարարությունները կրկին ու կրկին ուժեղացրել են Ադրբեջանի դիրքերը՝ Հայաստանին բերելով աղետալի հետևանքներ։ Այժմ, երբ գրեթե ամեն ինչ արդեն զիջված է, նրա խոսքերը ռազմավարական առումով անկարևոր են։ Ադրբեջանը հասել է իր նպատակներին և շարունակելու է հասնել դրանց, քանի դեռ Փաշինյանը մնում է իշխանության՝ անկախ նրանից, թե ինչ է ասում կամ չի ասում։ Նրա խոսքերը միայն խորացնում են ժողովրդի վիշտը՝ անընդհատ հիշեցնելով, որ մեր բոլոր կորուստները հնարավոր էր կանխել։ Փաշինյանի անկարողությունը մեր ազգային ողբերգության գլխավոր պատճառն է, իսկ նրա փորձերը՝ վերաշարադրելու պատմությունը, միայն խորացնում են վերքը։ Այս փուլում լռությունը Հայաստանի համար անհամեմատ ավելի օգտակար կլիներ, քան նրա անվերջ արդարացումները», - գրել է Օսկանյանը։Ավելին12:1524.08.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՁմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 29-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարմենի, Գ․Էմինի, Սարալանջի, Թամանյան, Գ․Գասպարյան, Լ․Ազգալդյան և Ա․Այվազյան փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Ավելին12:0024.08.25 -
ՀասարակականՀրդեհի ահազանգ` Արցախի պողոտայում. կա տուժածՕգոստոսի 23-ին՝ ժամը 21:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող գործարանի վարչական շենքի 3-րդ հարկից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գործարանի 3-րդ հարկում գտնվող խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։22-ին, մարվել՝ ժ. 22։24-ին: Այրվել է լինոլեում (4 քմ)։ Մեկ քաղաքացու փրկարարները և շտապօգնության աշխատակիցներն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի շենքի այլ հատվածներ։Ավելին11:3024.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:0024.08.25 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ «Էրեբունի» ավիաբազայի ռուսական կործանիչի գիշերային միջադեպից․ «Sputnik Արմենինա»Ձեռնարկված գործողությունների արդյունքում երթևեկությունը տևական ժամանակով չի արգելափակվել, ինքնաթիռը չի տուժել, ցանկապատը՝ նույնպես: Կցորդիչի վերականգնումից հետո փոխադրումը շարունակվել է»։Ավելին10:3024.08.25 -
ՀասարակականՍարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվելՕգոստոսի 23-ին, ժամը 22։19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:36-ին, մարվել՝ 23:00-ին: Այրվել է «GAZelle» մակնիշի ավտոմեքենան:Ավելին10:0024.08.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում. ռուսական ՄԻԳ-ը վթարի է ենթարկվելՕգոստոսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արշակունյաց պողոտայում ռուսական ՄԻԳ-ը, փոքր օդանավակայանի ճանապարհին, վթարի է ենթարկվել, հայտնում է Գագիկ Շամշյանը։Ավելին02:5024.08.25
2025-08-23
-
ՀասարակականԱրտաշատում 600-ից ավելի տների բնակիչներ կցոնված էլեկտրալարերի պատճառով միլիոնավոր դրամների վնաս են կրումՏևական ժամանակ է, ինչ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում մոտ 600-ից ավելի սեփական տների բնակիչներ չեն կարողանում հստակ պատասխան ստանալ Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանից և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արտաշատի տեղամասի պատասխանատուներից, թե ի վերջո ինչքան պետք է ամեն քամու ժամանակ իրենց հոսանքների տատանումների պատճառով խոշոր չափի նյութական վնասներ կրեն։ Երեկ՝ օգոստոսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Սովետական տարիներից անցկացված էլեկտրական լարերը արդեն կարելի է ասել մեռյալ լարեր են դարձել։ Մեծ մասը կցոնումներով է միացված։ Մի թեթև քամի է լինում, համ հոսանքներն են անջատվում ժամերով, համ էլ տների էլեկտրական սարքավորումներն են վառվում։ Տուն կա, որ և՛ համակարգիչ, և՛ լվացքի մեքենա, և՛ հեռուստացույց, և՛ տեսաձայնագրման սարքեր՝ լրիվ փչացել է։ Թե ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիներին պատճառված միլինավոր դրամների վնասը, մնացել է օդից կախված։ Էլ չենք ասում, որ փողոցում գործում են նաև սննդի ու ավտովերանորոգման կետեր, բենզալցակայաններ և իրենք էլ են տուժում նաև հոսանքների այդ տատանումներից և հարցը օր առաջ պետք է լուծվի ի շահ բնակչի, ով նաև սպառող է և որպես սպառող պարտաճանաչ կատարում է ծախսված էլետրաէներգիայի դիմաց վճարումները»:Ավելին23:5823.08.25 -
ՄիջազգայինԱդրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար աշխատանքային խումբ են ստեղծելԹուրքմենստանի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն՝ կողմերն ընդգծել են էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը և նշել այս ոլորտում փոխգործակցության հատուկ նշանակությունը։Ավելին23:4023.08.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք` Երևանում. երիտասարդ իրանցին անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ News.amՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։Ավելին23:2023.08.25 -
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ ոսկե մեդալակիրՀունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը (72 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ հայ ըմբիշը եզրափակչում առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ, Ասիայի չեմպիոն Ահմադ Կոդիրովի նկատմամբ:Ավելին23:0023.08.25 -
ՀասարակականՊՆ զորամասի սպան «Opel»-ով հայտնվել է երթևեկելի գուտուց դուրս․ նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալՕգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի մուտքի մոտ՝ կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին ու հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի ՀՀ Պաշտպանության նախարարության «Մուրացան» զինվորական հոսպիտալ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, նա սպա է:Ավելին22:4023.08.25