Լրահոս
Քաղաքական
22:00
23.08.25
257

«Խաղաղություն» անունով թու՞ղթ, թե՞ արժանապատիվ խաղաղություն. ի՞նչ կընտրի ժողովուրդը 2026-ին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ  ՔՊ-ականները քննարկել են արտահերթ խորհդարանական ընտրությունների հարցը, սակայն որոշել են գնալ հերթական ընտրությունների: Հաջորդ ամառ կշիկանան ընտրական կրքերը, բայց Փաշինյանն արդեն բացել է քարոզչական իր դրոշակը՝ Վաշինգտոնից է վերադարձել «խաղաղություն» անունով թղթով ու հայտարարել՝ 2026-ին ժողովուրդը պետք է ընտրի խաղաղության ու ոչ խաղաղության մեջ:

Պոպուլիստական ու կեղծ են անվանում այս երկընտրանքը նրա քաղաքական ընդդիմախոսները, հորդորում մարդկանց ստի ոստայնը չընկնել ու ռեալ նայել քաղաքական դաշտին: