Լրահոս

2025-08-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակում այրվել են փայտե կրպակներ
    Օգոստոսի 24-ին, ժամը 18։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի 17-րդ փողոցի մոտակայքում այրվում են վագոն-տնակ և խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղազար Փարպեցու փողոցի վերջնամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։17-ին, մարվել՝ 19։54-ին։ Այրվել են 7 փայտե կրպակ, 8-ը՝ մասնակի և մոտ 1000 քմ խոտածածկույթ։
    23:58
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չարենցավանի քաղաքապետարանի դիմաց բախվել են «Lada»-ն և «Hongqi»-ն․ վիրավորներ կան
    Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքում՝ Շահումյան փողոցում, Չարենցավանի քաղաքապետարանի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արթուր Ս․-ի վարած «Lada» մակնիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Ռոման Պ․-ի վարած չինական արտադրության «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։
    23:30
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն տեսնում է երկու հիմնական խնդիր, որոնք պետք է լուծվեն ուկրաինական կարգավորման համար․ Վենս
    Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն տեսնում է երկու հիմնական խնդիր, որոնք պետք է լուծվեն ուկրաինական կարգավորման համար՝ տարածքներ և անվտանգության երաշխիքներ։
    23:00
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Գիրգոր Լուսավորիչ եկեղեցու դռան ապակին ջարդած տղամարդը հայտնաբերվել է
    Օգոստոսի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սուրբ Գիրգոր Լուսավորիչ եկեղեցու դռան ապակին մի անձ ջարդել է։
    22:30
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը. ՀՀ նախագահ
    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ օգոստոսի 8-ը (Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը) դիվանագիտության մեծ նվաճում է համարում, որը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը՝ պատերազմական և ռազմական տրամաբանությունից անցում կատարելով դեպի խաղաղության և տնտեսական զարգացման ու բարգավաճման տրամաբանություն: Այս մասին ՀՀ նախագահը հայտարարել է Կապանում, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի ողջույնի խոսքում։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը նշել է. «Այսօր մենք ապրում ենք մեր տարածաշրջանի համար շրջադարձային մի պահ։ Հայաստանի կառավարության երկարատև, վճռական և համբերատար քաղաքականությունն ի վերջո հանգեցրեց մի հանգրվանի, որը Հայաստանի, հայ ժողովրդի և մեր տարածաշրջանի համար բացում է անվտանգության, կայունության և ապագայի հնարավորությունների դուռը։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ օգոստոսի 8-ը դիվանագիտության մեծ նվաճում եմ համարում, որը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը՝ պատերազմական և ռազմական տրամաբանությունից անցում կատարելով դեպի խաղաղության և տնտեսական զարգացման ու բարգավաճման տարածաշրջան: Պետք է արձանագրենք, որ այս նվաճումը դժվար տրվող ընտրությունների, քրտնաջան դիվանագիտության և մեր քաղաքացիների կոլեկտիվ կամքի արդյունք է։ Սա չի նշանակում ջանքերի ավարտ, այլ ավելի շուտ՝ այն նոր գլխի սկիզբ է, որը յուրաքանչյուրիս առջև ավելի հստակ առաջադրանքներ է դնում: Մեր սպասելիքները բարձր են, քանի որ խաղադրույքները ևս բարձր են՝ մեր սահմանների անվտանգությունը և մեր ժողովրդի վստահությունը։ Զգուշավոր լավատեսություն ցուցաբերելով և մշտապես առաջնահերթություն տալով Հայաստանի անվտանգությանն ու ազգային շահերին՝ միաժամանակ պետք է բաց լինել կառուցողական երկխոսության և տարածաշրջանային համագործակցության համար։ Կայուն խաղաղությունը Հայաստանի համար հսկայական տնտեսական ներուժ կբացահայտի։ Մեր առջև կարող են բացվել առևտրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում նախաձեռնություններ, որոնք կարող են մեր տարածաշրջանը վերածել համագործակցության կենտրոնի։ Աշխարհաքաղաքական լանդշաֆտների փոփոխությամբ և արագ տեխնոլոգիական առաջընթացով բնորոշ այս դարաշրջանում մեր առաջնահերթությունները պետք է համապատասխան լուծում ունենան ժամանակակից մարտահրավերների դեմ: Տարածաշրջանում, ինչպես և ողջ աշխարհում իրավիճակը շատ արագ է փոխվում, և ներկայում իրականացնելով արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման քաղաքականություն, անհրաժեշտություն է առաջացել նաև վերանայելու արտերկրում մեր դեսպանների գերակայությունները: Դրանք առավելապես պետք է ներառեն տարածաշրջանային գրավչության, տնտեսական, լոգիստիկ/տարանցիկ հնարավորությունների ներկայացումը: Այս առումով կարևորում եմ ձեր կողմից օտարերկրյա պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության առավելությունների համապարփակ ներկայացումը, որն ուղղված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածության խորացմանը՝ ամուր կապեր ստեղծելով Ծոցի, Միջերկրական, Սև և Կասպից ծովերի միջև, ինչպես նաև Միջին Ասիայի հետ: Անհրաժեշտ է միջազգային կազմակերպություններում մեր ներկայացուցիչներին ներգրավվել առավել դրական օրակարգի մեջ՝ նախկինում հակամարտությունների կամ ռազմական օրակարգից տեղափոխվելով տնտեսական զարգացման օրակարգ: Պետք է օգտագործել դիվանագիտական ուղիները՝ տարածաշրջանին օգուտ բերող համատեղ տնտեսական նախագծերը, ներդրումային հոսքերը, գործարար կապերը և առևտրային նախաձեռնությունները խթանելու համար՝ ստեղծելով խաղաղության համար տնտեսական խթաններ։ Հատկապես կարևորում եմ նախաձեռնողական դիվանագիտության և փափուկ ուժի նախաձեռնությունների վրա կենտրոնացումը։ Ներկայում նախապատրաստվում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի և Լիբանանի Հանրապետության նախագահության գլխավոր տնօրինության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Հայաստանը կլինի առաջին երկիրը, որի հետ Լիբանանը կստորագրի նման հուշագիր: Առաջարկում եմ նման հուշագրերի կնքումը նախաձեռնել նաև այլ երկրների հետ: Մեր առաջնահերթությունը պետք է լինի կայուն նորարարությունը, որը կխթանի կանաչ էներգիան, խելացի տեխնոլոգիաները և էկոլոգիապես մաքուր գործելակերպը։ Հաջորդ տարին առանձնահատուկ է լինելու, քանզի ի թիվս այլոց հյուրընկալելու ենք Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Նման խոշորամասշտաբ համաժողովների բարձր մակարդակով անցկացումը կապահովի Հայաստանի միջազգային տեսանելիությունը և զգալի տնտեսական օգուտներ։ Հարկ է աջակցել հավասարակշռված և կառուցողական մեդիա արշավների ստեղծմանը, որոնք կընդգծեն խաղաղ համակեցության կարևորությունն ազգերի համար և կլուսաբանեն համագործակցության հաջողված պատմությունները։ Այստեղ հատկապես կարևոր է Ձեր՝ որպես դեսպանների դերն այս զարգացումները հաղորդելու և միջազգային աջակցություն ստանալու գործում։ Հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել Դեպի ծով ելք չունեցող երկրների հետ հարաբերություններին, որոնց հետ ունենք զգալի ընդհանուր շահեր: Մեզ նման երկրները քաջ գիտակցում են նման պայմաններում տնտեսական զարգացման սահմանափակումները, միևնույն ժամանակ փոխկապակցվածության ընդլայնման, միջազգային առևտրի, տարածաշրջանային տարանցիկ ուղիներում ներգրավվածության և կապերի կարևորությունը: Հաշվի առնելով Միջին Արևելքի, Ծոցի Ասիայի, Կենտրոնական Ասիայի երկրների դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման, ինչպես նաև կայուն զարգացման խթանման գործում՝ մեծ նշանակություն եմ տալիս նրանց հետ քաղաքական ակտիվ երկխոսության հետագա ծավալմանը, առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցության խթանմանը։ Այս տարածաշրջանը կարևոր է տնտեսական դիվանագիտության համատեքստում: Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր, հեռանկարներ ունեցող ուղղություններից է։ Վերջին տարիներին փորձում ենք ակտիվացնել մեր հարաբերություններն Աֆրիկայի երկրների հետ և արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել: Վերջին տարիներին Լատինական Ամերիկայի տարածաշրջանի պետությունների հետ հարաբերությունների ակտիվացումը վկայությունն է այն բանի, որ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել այլ պետությունների հարաբերությունների աշխարհագրությունը և ընդլայնել համագործակցության ծավալը: Աշխարհագրական հեռավորությունն այսօր այլևս չպետք է խոչընդոտ հանդիսանա հարաբերությունների ամրապնդման համար»:
    22:00
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում
    Այսօր՝ օգոստոսի 24-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածի խոտածածկ գոտում հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով, պարեկների ու քաղաքացիների, հետո նրանց միացած Հրազդանի հրշեջ-փրկարարների շնորհիվ նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
    21:40
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա քաղաքական հանցավոր անտարբերություն և պետական համակարգի լուրջ ճգնաժամ է․ Մհեր Մելքոնյան
    «Սա պարզապես անգործություն չէ։ Սա քաղաքական հանցավոր անտարբերություն և պետական համակարգի լուրջ ճգնաժամ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Մհեր Մելքոնյանը։ «2025-ի ընթացքում Աշոցքում գրանցվեցին բրուցելյոզի տարածման բազմաթիվ դեպքեր։
    21:10
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել
    Օգոստոսի 24-ին, ժամը 16։58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին ընկել է զիփլայնի հարթակից՝ մոտ 3 մ բարձրությունից։ Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    20:47
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Սևան ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված մեքենաներին
    Այսօր՝ օգոստոսի 24-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչն 71-ամյա Սևակ Դ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, թռել և բախվել «Գագարի մոտ» ռեստորանի կայանատեղիում կայանված «Hyundai Sonata» և 2  «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։
    20:10
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը
    Օգոստոսի 24-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Ըստ տարածված հաղորդագրության՝ Ուկրաինայի կողմից 146 զինծառայող է վերադարձվել, որոնք փոխանակվել են նույն թվով ուկրաինացի ռազմագերիների հետ: Բացի այդ, ուկրաինական կողմը վերադարձրել է ՌԴ 8 քաղաքացիների, որոնք Կուրսկի մարզի բնակիչներ են։ Նշվում է, որ ռուս զինծառայողներին գերությունից վերադարձնելու համար մարդասիրական միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները։
    19:50
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է կինոռեժիսոր Արա Խանջյանը
    «Սիրելի մարդ, աննկարագրելի խորը մարդ, գիտակ, լուռ, համեստ, անպաթոս մարդ, ազատ մարդ ու ՄԱՐԴ ընդհանրապես։
    19:20
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Փամբակ գետում
    Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։20 -ի սահմաններում Վահագնի գյուղի Վահագնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում, հայտնում է Shamshyan.com-ը։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենա, և փակել գազաբալոնի փականը իսկ դեպքի վայրին ականատես քաղաքացիները հայտնել են, ոչ մինչ փրկարարների ժամանումը 2 քաղաքացի ավտոմեքենայից ինքնուրույն դուրս են եկել և հեռացել: Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի և դեպքի վայրը լքած քաղաքացիների ինքնությունը։
    18:40
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայի հատվածում սովից ու թերսնումից մահացածների թիվը 289 է
    Հաղորդագրության համաձայն՝ նույն ժամանակահատվածում գրանցվել է սովի և թերսնման պատճառով մահվան 8 նոր դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի:
    18:00
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը շահագրգռված է Ուկրաինայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ. Փաշինյանը՝ Զելենսկուն
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ուկրաինայի պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը: Հայաստանը շահագրգռված է Ուկրաինայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ։ Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայունություն»։
    17:30
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոսկովյան մանկական խանութում պայթյունի հետևանքով կան վիրավորներ և զոհ
     Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ երկու մարդ հոսպիտալացվել է։  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ արտակարգ իրավիճակի պատճառը, հավանաբար, սարքավորումների տեխնիկական խնդիրն է եղել։
    17:00
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Նալբանդյան երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել»-ը վերածվել է մոխրակույտի
    Օգոստոսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները մարել են Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ռուբեն Ա․-ի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն մեքենան վերածվել է մոխրակույտի։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
    16:30
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    23-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
    Օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհի 2,5 կմ հատվածում Երևանի բնակիչ 23-ամյա Ալինա Հ․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    16:00
    24.08.25
    Ավելին
  • Հասարակական
    Հայուհին ռեկորդ է սահմանել՝ 1 րոպեում 84 կքանիստ անելով
    Էդգար Ղուշչյանի ռեպորտաժի հերոսուհին 84 կքանիստ է արել ու սահմանել Գինեսի նոր ռեկորդ:
    15:30
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 25- 28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
    15:00
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փորձարկվելու են էլեկտրական շչակներ
    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Հակո, իսկ ժամը 12:00-12:30-ը Սորիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
    14:30
    24.08.25
    Ավելին