Լրահոս
Միջազգային
21:40
23.08.25
304

Լավրովն ու Բայրամովը քննարկել են անվտանգային հարցեր

Img default alt hy

Այսօր Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։

Քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել օգոստոսի 22-ին Աստրախանում Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի վերաբերյալ և բարձր գնահատել դրա արդյունքները: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: