Լրահոս

2025-08-23
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը դեռ որոշում չի կայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ
    Դոնալդ Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է մեծածավալ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ կամ ոչինչ չանել։ «Տանգոյի համար երկուսն են պետք»,-հավելել է Թրամփը։
    14:40
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
    14:20
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը
    Չինաստանը արևային վահանակներ է տեղադրում աշխարհի ցանկացած երկրից շատ ավելի արագ, և ներդրումները սկսում են արդյունք տալ։ Հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի ածխածնի արտանետումները 2025 թվականի առաջին վեց ամիսներին նվազել են 1%-ով՝ նախորդ տարվա համեմատ, շարունակելով 2024 թվականի մարտից սկսված միտումը։
    14:00
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Սևան ավտոճանապարհին 66-ամյա կին վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշին
    Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 66-ամյա Անահիտ Հ․-նմ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայովմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Վարորդը տեղում ենթարկել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
    13:47
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ:
    13:34
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Արաղչին և Լավրովը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները
    Իրանի և ՌԴ ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել:
    13:15
    23.08.25
    Ավելին
  • Հասարակական
    Պուտինը թունելի վերջում լույս է տեսնում, Զելենսկին կողմ է եռակողմին, իսկ Թրամփը կասկածում է
    Ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը թեժ է: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Ուկրաինայի Դոնեցկի մարզում ևս երեք գյուղերում՝ Կատերինովկայում, Վոլոդիմիրովկայում և Ռուսինի Յարում, վերահսկողություն հաստատելու մասին: Պաշտոնական Կիևը չի արձագանքել այս հայտարարությանը: Եթե այն ճիշտ է, ռուսական զորքը մոտեցել Ուկրաինայի գլխավոր պաշտպանական գծին։
    13:00
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Չարենցի փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է
    Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրազենային վիրավորում ստացած անձը Արմավիր քաղաքի բնակիչ է, 34-ամյա Սուրեն Սարգսյանը, որը տեղում մահացել է։
    12:45
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Կոնֆլիկտայի՞ն, թե՞ ինքնության հռչակագիր. Փաշինյանի 2 անգամ խմբագրած ուղերձը
    Հայլուր 12։30 Կոնֆլիկտայի՞ն, թե՞ ինքնության հռչակագիր. Փաշինյանի 2 անգամ խմբագրած ուղերձը
    12:30
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասիսում «Nissan Teana»-ը վրшերթի է ենթարկել 83-ամյա հետիոտնի. վերջինը հիվանդանոցում մահացել է
    Երեկ ՝օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։00-ի սահմաններում Մասիս քաղաքի 4-րդ փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Ռուդիկ Հ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 83-ամյա Աշոտ Տեր-Մկրտչյանին։ Վարորդը փոխուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    12:15
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան «Sinquefield Cup»-ի հերթական տուրում
    ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 5-րդ տուրի պարտիաները: 
    12:00
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կասպար Վելդկամպին Նիդեռլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար
    Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել և հետագա գործունեության մեջ հաջողություն մաղթել Կասպար Վելդկամպին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար։
    11:45
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին․ կան տուժածներ
    Օգոստոսի 22-ին, ժամը 22։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ճամփեզրին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մեկ ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    11:30
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
    11:15
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառած անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
    11:00
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանի թունելը փակ կլինի
    Կատարվում են թունելի երթեւեկելի մասի միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
    10:45
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ կան վիրավորներ
    Երեկ՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կան վիրավորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչեւ դեպի վայր մեկնելը՝ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ապարանի բժշկական կենտրոն երկու քաղաքացի է տեղափոխվել՝ դանակահարված։ Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի բնակիչ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Նիկոլո Ա․-ն է և 33-ամյա Ջիվան Ա․-ն։ Որոշ ժամանակ անց «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել։ Ապարանի համայնքային ոստիկանները ու պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ ժամը 19։00-ի սահմաններում Ռյա Թազա գյուղից դեպի Շենկանի գյուղ տանող ճանապարհահատվածում Ջիվան Ա․-ն, Նիկոլո Ա․-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Ազիզ Հ․-ն և 18-ամյա Օմար Հ․-ն միմյանց հետ վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ։ Վիճաբանության ժամանակ Օմար Հ․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Ջիվան Ա․-ի և Նիկոլո Ա․-ին։ Իրավապահները պարզել են նաև, որ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխվածը Օմար Հ․-ն է, ով եղել է ծեծված։
    10:30
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հեղափոխություն չանելը դեռ համաձայնության նշան չէ. «Փաստ»
    Ավելին, հիշատակված բոլոր դեպքերում փաշինյանական վարչախումբը, վարչապետին ենթակա ռեպրեսիվ մարմինները գործել են ինտենսիվորեն, ամենայն դաժանությամբ ու վայրագությամբ, հետապնդվել ու ձերբակալվել են հարյուրավոր ակտիվիստներ, հարուցվել են տասնյակ քրեական գործեր, կալանավորվել են բազմաթիվ ընդդիմադիրներ եւ այսպես շարունակ: Իսկ երկու դեպքում էլ, մասնավորապես 2022 թվականին «Դիմադրության» շարժման եւ 2024-ի հունիսի 12-ին էլ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Փաշինյանի ոստիկանությունն ու հատուկ ուժերը զինված հարձակում են իրականացրել խաղաղ, անզեն ցույցերի ու ցուցարարների վրա՝ վնասվածքներ պատճառելով բազմաթիվ քաղաքացիների: Դեռ չենք խոսում անմիջական բռնությունների, քաղաքացիներին կանխամտածված ծեծուջարդի ենթարկելու, նպատակային խեղանդամ անելու դրսեւորումների մասին:
    10:20
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է հայտարարագրել Ալիևի հետ ժպտուն դեմքով ողջագուրվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը. «Ժողովուրդ»
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ժպտուն դեմքով ողջագուրվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը արդեն 4-րդ տարին է, որ զբաղեցնում է այս պաշտոնը։
    10:15
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի  25-27-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձանա 3-4 աստիճանով:
    10:00
    23.08.25
    Ավելին