Լրահոս
Քաղաքական
19:30
23.08.25
231

Ալիևին զեկուցում է, որ կատարում է հանձնարարությունը. Փաշինյանի ուղերձի տողատակը

Այսօր անկախության հռչակագրի 35-ամյակն է, իսկ Հայաստանի գործող վարչապետը, որ միայն 2-րդ խմբագրման ժամանակ է հաջողում ճիշտ գրել հռչակագրի ընդունման տարեթիվը, փորձագետների համոզմամբ, կեղծագրում է պատմությունը, արժեզրկում պետականության հիմքերը:

Օրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հիմնադիր փաստաթուղթը Մոսկվայի հաշվարկած ծրագրի արդյունք է անվանել: Նրա քաղաքական ընդդիմախոսներն ապշած են՝ պրոադրբեջանական թեզերում Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն: