Լրահոս
Հասարակական
22:40
23.08.25
643

ՊՆ զորամասի սպան «Opel»-ով հայտնվել է երթևեկելի գուտուց դուրս․ նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ

Img default alt hy

Օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի մուտքի մոտ՝ կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին ու հայտնվել ձորակում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է  Երևանի ՀՀ Պաշտպանության նախարարության «Մուրացան» զինվորական հոսպիտալ: 
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, նա սպա է: