Լրահոս

2025-08-27
2025-08-26
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փ​աշինյանի խաբուսիկ խոստումները՝ գոյություն չունեցող խաղաղության մասին. Հարութ Սասունյան
    Օգոստոսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ժողովրդին, հանդես եկավ խաղաղության վերաբերյալ մի շարք մոլորեցնող և պարտվողականհայտարարություններով։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած իր հանդիպումից հետո Փաշինյանը կեղծորեն հայտարարեց, թե խաղաղություն է բերել Հայաստան։ Հայերը խորհուրդ են տալիս. «Ջուրը չտեսած մի՛ բոբիկացեք», մինչդեռ ամերիկացիներն ասում են. «Երբեք մի՛ հաշվեք ձեր հավերը, նախքան դրանց ծնվելը»։ Այլ կերպ ասած՝ մի՛ շտապեք վաղաժամ եզրակացություններ անել։ Տեսնելով, որ ոչ ոք լուրջ չէր ընդունում իր պատրանքային խաղաղության մասին պնդումները, Փաշինյանը վերջապես անցած շաբաթ խոստովանեց, որ խաղաղությունը դեռ շատ հեռու է. «Ես և Ադրբեջանի նախագահն ընդունեցինք անհրաժեշտությունը շարունակելու հետագա գործողությունները հասնելու Խաղաղության Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը»։ Նախագահ Իլհամ Ալիևը հաստատեց նույն միտքը, երբ Սպիտակ տանը հանդիպումից քիչ անց կրկին պահանջեց, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, նախքան ինքը կկարողանա ստորագրել պայմանագիրը։ Օգոստոսի 18-ին Փաշինյանը, իր ուղերձում ժողովրդին, պաշտպանեց Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող առաջարկվող ճանապարհը՝ հայտարարելով, որ այն «հիմնված է պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»։ Իրականում, նա համաձայնում է Հայաստանի տարածքի կենսական նշանակություն ունեցող մի հատվածի վերահսկողությունը հանձնել օտար պետության՝ 99 տարով, ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Եթե Փաշինյանի նպատակն ադրբեջանցիներին Հայաստանի տարածքով անցնելու հնարավորություն տալն է, ապա ինչո՞ւ նրանց տրամադրել ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող «անխոչընդոտ հաղորդակցությունը», ինչը նշանակում է՝ սահմանին չստուգել նրանց անձնագրերն ու ուղեբեռը։ Քանի որ համաձայնագիրը, իբր, «փոխադարձության սկզբունքով» է, ապա ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող նմանատիպ «անխոչընդոտ հաղորդակցություն» Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան։ Հայ հասարակությանը հետագա զիջումների համար նախապատրաստելու նպատակով Փաշինյանը հայտարարեց. «Մենք սահմանի հատման պարզեցումների պատրաստակամություն ենք հայտնել»։ Սա քողարկված մեղմաբանություն է, որը նշանակում է՝ զրկել Հայաստանին ցանկացած վերահսկողությունից ադրբեջանցիների կողմից հայկական սահմանը հատելու նկատմամբ։ Նախկինում նա հայտարարել էր, որ պատրաստ է «հեշտացնել» նրանց տարանցումը Հայաստանի տարածքով։ Փաշինյանը պատրանքներ էր փայփայում, որ Հայաստանն ու Ադրբեջանը «կնախանշեն պայծառ ապագայի ուղի… որը կանխորոշված չէ անցյալի հակամարտությամբ», պնդելով, որ «մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ…»: Նա երկու անգամ հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել»: Առանց իրական խաղաղություն ձեռք բերելու՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի պաշտպանական բյուջեն էականորեն չի ավելանալու, եթե ընդհանրապես ավելանա, մինչդեռ Ալիևը, որի բանակն արդեն զինված է մինչև ատամները, ծրագրում է միլիարդավոր դոլարների արժողությամբ ժամանակակից զենքեր գնել: Ամենաանզգա ձևով Փաշինյանը հորդորեց հայերին դադարեցնել 2020 թվականի պատերազմում իրենց ընտանիքի անդամների կորուստը սգալը. «Մեր նահատակներին խնկարկելու և սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձևն անգամ պիտի կաթիլ–կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի»։ Փաստացի, նա վշտակիր մայրերին ասում է՝ մոռանալ իրենց որդիների կորուստը։ Ուղերձը հետևյալն է՝ «Կերեք, խմեք, քեֆ արեք…»։ Փաշինյանն անտեսեց 2021-2022 թվականներից Ադրբեջանի կողմից Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքի գրավումը՝ պնդելով, թե կան նաև ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ՝ նախքան Ալիևի կողմից նման պահանջի ներկայացումը։ Նա միամտորեն հույս հայտնեց, որ տարածքների փոխանակման հարցը կլուծվի ապագա սահմանազատման ժամանակ։ Փաշինյանը նույնիսկ արդարացրեց նախաստորագրված խաղաղության պայմանագրից Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջի բացակայությունը՝ պնդելով, թե գերիների ցանկացած հիշատակում կուշացնի նրանց ազատումը: Իրականում ճիշտ հակառակն է: Փաշինյանը ոչինչ չի արել նրանց ազատ արձակման համար՝ վախենալով, որ նրանք ազատվելով, կարող են մարտահրավեր նետել իր անկայուն իշխանությանը: Վերջին սադրանքով, Փաշինյանը համարձակվեց կոչ անել հայերին ապստամբել իր իշխանության դեմ, եթե նրանք դեմ են իր կողմից Արցախի հանձնմանը։ Հակառակ դեպքում, նա պնդեց, որ «ժողովուրդը համաձայն է ինձ հետ»։ Սա կեղծ ենթադրություն է, քանի որ բնակչության ճնշող մեծամասնությունը նրան չի աջակցում, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հարցախույզեր։ Ցավոք, մարդիկ լիովին հիասթափվել են և չեն ցանկանում որևէ առնչություն ունենալ քաղաքական հարցերի հետ։ Փաշինյանը նսեմացրեց Ղարաբաղյան պայքարը՝ կեղծորեն պնդելով, որ այն «որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։ Այսպիսով, նա փաստորեն խոստովանեց, որ ինքն էլ ծառայել է որպես «գործիք» օտար տերությունների համար, երբ 2019-ին հայտարարել է․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Այժմ նա «անիրատեսական» է համարում Արցախի հայերի հնարավոր վերադարձը իրենց հայրենիք և նույնիսկ ասում է, որ այս հարցի բարձրացումը վտանգավոր է, վնասակար Հայաստանի և Ադրբեջան հարաբերությունների համար և «երկու պետությունների միջև դառնալու է լարվածության նոր աղբյուր»։ Նա բացահայտեց, որ «իմ այս պատկերացումը կիսել եմ նաև պաշտոնական Բաքվի հետ։ Եվ արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար»։ Փաշինյանն իր կեղծ հայտարարությունների շարքը եզրափակեց հայ ժողովրդին ուղղված հետևյալ պարտվողական ուղերձով. «Քո պարտությունն անխուսափելի է, ու դու անխուսափելիորեն կպարտվես, որովհետև անվերջ հաղթել հնարավոր չէ»։ Հայաստանի 2020 թվականի աղետալի պարտությունից հետո ես կոչ եմ արել Փաշինյանին անհապաղ հրաժարական տալ։ Ղեկավարը, որը պատասխանատու է նման խոշոր աղետի համար, զուրկ է իր երկրի կենսական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ բարոյական հեղինակությունից և ոգու տոկունությունից։ Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
    23:58
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը և եվրոպական եռյակի երկրներն ավարտել են միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը
    Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը: 
    23:53
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող երկրներից
    Դրանում ընդգծվել է, որ վերջինս ոչ միայն ռազմական տեխնիկա է, այլև աշխարհաքաղաքական ուղերձ։ Վերլուծությունում նշվում է, որ KAAN-ը կարելի է համեմատել բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ամերիկյան F-35-ի և ռուսական Su-57-ի հետ:
    23:50
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
    Օգոստոսի 26-ին, ժամը 18:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 500 մետր սարալանջից իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
    23:45
    26.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Պուտին-Զելենսկի անձնական թշնամանքի դեմ անզոր է Թրամփը. թեժ է մնում իրավիճակը ճակատում
    Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Դնեպրոպետրովսկի մարզի մեկ գյուղի նկատմամբ․ սա ռուսների առաջին առաջխաղացումն է այս մարզում ամբողջ պատերազմի ընթացքում։ Կիևը հերքում է Զապորիզկե գյուղի գրավման մասին պնդումները։ Միաժամանակ Ուկրաինան ակտիվացրել է անօդաչու սարքերի հարձակումները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա։ Այս գիշեր վերջապես հաջողվել է մարել Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթամշակման գործարանի հրդեհը, որը բռնկվել էր վեց օր առաջ ուկրաինական դրոնների հարվածների հետևանքով:
    23:30
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    36-ամյա տղամարդը կամավոր կերպով ոստիկանությանն է հանձնել ապօրինի պահվող հրացան
    Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 22-ին բաժին է ներկայացել 36-ամյա տղամարդ և կամավոր ներկայացրել ապօրինի պահվող հրացան։ Տղամարդը հայտնել է, որ զենքը պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
    23:15
    26.08.25
    Ավելին
  • Հայաստան
    Մեծ աղմուկ՝ Ծիծեռնակաբերդում և վախեր՝ Երևանում. ավերո՞ւմ, թե՞ վերանորոգում են հուշահամալիրը
    Շարունակվում է աղմուկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ: Ըստ պաշտոնական տեղեկության՝ մոտ երկու ամիս է` հավերժության տաճարի թեք մույթերն ու վարչական մասնաշենքի տանիքը նորոգվում են: Թանգարան-ինստիտուտի պարզաբանման համաձայն՝ փորձում են լուծել տասնամյակների ջրահեռացման խնդիրը, որի պատճառով քայքայվել էին մույթերի քարերը՝ առաջացնելով քարաթափման վտանգ, իսկ վարչական և թանգարանի մասնաշենքերում մշտապես կար անձրևաջրերի ներհոսքի խնդիր:
    23:00
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս մարդը ընդամենը Էրդողանի գործիքն է, որը պետք է լուծի Թուրքիայի հարավային սահմանների անվտանգության հարցը․ քաղաքագետ
    «Փաստորեն համոզիչ չի եղել Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի (այժմ` Ահմեդ աշ-Շարաա) կերպարանափոխությունը` գլխավոր և սառնասիրտ ահաբեկչից քաղաքական առաջնորդ։
    22:45
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի օգոստոսի 20-ի որոշմամբ՝ Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Սուրեն Վարոսյանի դիմումը` 1.Սուրեն Հայկազի Վարոսյանին` 2025 թվականի օգոստոսի 21-ից նշանակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար»,-նշված է որոշման մեջ։
    22:38
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդանի ԳԱՅ-ի նախկին պոստի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ները. վիրավորների մեջ երեխաներ կան
    Այսօր՝ օգոստոսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 106.5 կմ հատվածում ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին ԳԱՅ-ի պոստի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Արամ Մ.-ի վարած «BMW» մակնիշի Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Հայկ Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 46-ամյա Արկադի Ե.-ի վարած «BMW» ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
    22:30
    26.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Վրացիները նեղացել են, ռուսները պատժում են. ինչո՞ւ է հայկական ապրանքը հետ գալիս Վերին Լարսից
    Էկոնոմիկայի նախարարը, բոլոր գործերը թողած, զբաղված է հայ-վրացական ու վրաց-ռուսական սահմանն անցնող հայկական բեռնարաները հաշվելով և ընդդիմադիր պատգամավորներին ստախոս անվանելով: Այսօր նա վստահեցրել է, թե հունիս-օգոստոսին Ռուսաստան է արտահանվել 73 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան կամ 1,36%-ը։ «Գառնիկ ջան, սուտ խոսելը լավ բան չէ», - գրել է նախարարը՝ ակնարկելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին: Պատգամավորի պնդմամբ՝ նախարարը վիճակագրի գործը պետք է մի կողմ դնի և նայի իրականությանը՝ հայկական բեռների ճանապարհը փակել է Հայաստանի անհեռատես քաղաքականությունը՝ Ռուսաստանի ու Վրաստանի հետ մեր երկրի հարաբերությունները:
    22:15
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանից արտաքսվել է 22 օտարերկրացի
    «Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Եգիպտոսի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Սիրիայի, Պակիստանի, Ռուսաստանի և Քենիայի 22 քաղաքացի։
    22:00
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում բախվել են «Mercedes»-ը ու «ГАЗ 31029»-ը․կան վիրավորներ
    Օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոց 104 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ 32-ամյա Արմեն Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 62-ամյա Սուրեն Գ․-ի վարած «ГАЗ 31029» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
    21:45
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունները, եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հարձակումը չկրկնվի
    «Մենք պատրաստ ենք անուղղակի բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, եթե ամերիկացիները մեզ վստահեցնեն, որ այդ բանակցությունների ընթացքում որևէ ռազմական գործողություն չեն սկսի։ Մենք պետք է երաշխիքներ ստանանք, որ դրանք կլինեն ազնիվ և արդար բանակցություններ, որոնք կբավարարեն երկու կողմերի շահերը և հիմնված կլինեն փոխադարձ շահի վրա», - ասել Արաղչին։
    21:30
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս պայքարը միայն արցախահայության պայքարը չէ․ հանրահավաք՝ Արցախի Անկախության օրը
    Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միասնաբար ստիպում են մեզ փակել Արցախի էջը, լուռ ընդունել մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը և հրաժարվել արժանապատվությունից ու մեր բոլոր իրավունքներից։
    21:04
    26.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժաննա Անդրեասյանը գործուղվում է Իրան
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին Իրան գործուղելու մասին որոշում է ստորագրել․
    21:00
    26.08.25
    Ավելին