Լրահոս
Հայաստան
23:00
26.08.25
1 028

Մեծ աղմուկ՝ Ծիծեռնակաբերդում և վախեր՝ Երևանում. ավերո՞ւմ, թե՞ վերանորոգում են հուշահամալիրը

Շարունակվում է աղմուկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ: Ըստ պաշտոնական տեղեկության՝ մոտ երկու ամիս է` հավերժության տաճարի թեք մույթերն ու վարչական մասնաշենքի տանիքը նորոգվում են: Թանգարան-ինստիտուտի պարզաբանման համաձայն՝ փորձում են լուծել տասնամյակների ջրահեռացման խնդիրը, որի պատճառով քայքայվել էին մույթերի քարերը՝ առաջացնելով քարաթափման վտանգ, իսկ վարչական և թանգարանի մասնաշենքերում մշտապես կար անձրևաջրերի ներհոսքի խնդիր: