Լրահոս
Քաղաքական
22:15
26.08.25
186

Վրացիները նեղացել են, ռուսները պատժում են. ինչո՞ւ է հայկական ապրանքը հետ գալիս Վերին Լարսից

Էկոնոմիկայի նախարարը, բոլոր գործերը թողած, զբաղված է հայ-վրացական ու վրաց-ռուսական սահմանն անցնող հայկական բեռնարաները հաշվելով և ընդդիմադիր պատգամավորներին ստախոս անվանելով: Այսօր նա վստահեցրել է, թե հունիս-օգոստոսին Ռուսաստան է արտահանվել 73 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան կամ 1,36%-ը։ «Գառնիկ ջան, սուտ խոսելը լավ բան չէ», - գրել է նախարարը՝ ակնարկելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին: Պատգամավորի պնդմամբ՝ նախարարը վիճակագրի գործը պետք է մի կողմ դնի և նայի իրականությանը՝ հայկական բեռների ճանապարհը փակել է Հայաստանի անհեռատես քաղաքականությունը՝ Ռուսաստանի ու Վրաստանի հետ մեր երկրի հարաբերությունները: