Լրահոս
2025-08-26
-
Արտաքին քաղաքականությունՍպառնալից ուղերձներ Թեհրանից՝ Պուտին-Փեզեշքիան հեռախոսազրույցից հետո. Իրանը մերժում է «Թրամփի ուղին»Թրամփի ուղին ոսկոր է դառնում Իրանի կոկորդում: Փեզեշքիանի՝ Հայաստան այցից մեկ շաբաթ և Պուտինի հետ հեռախոսազրույցից 1 օր հետո այդ ճանապարհի մասին կոշտ հայտարարություն է արել Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը: Թեհրանը թույլ չի տա ամերիկյան միջանցքի ստեղծում Հարավային Կովկասում՝ անկախ Մոսկվայի դիրքորոշումից: Մի՞թե սա նշանակում է, որ ռուսական կողմը համաձայնել է ձեռք քաշել միջանցքը վերահսկելու հնարավորությունից, վերլուծաբանները դժվարանում են ասել:Ավելին21:0026.08.25 -
ԱրցախԱդրբեջանը օկուպացված Արցախում ոչնչացրել է Հովհաննես Այվազովկսու հուշարձանըԱրցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից ոչնչացվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, որը տեղադրվել էր 2021 թվականին ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Հուշարձանի հեղինակն էր հայտնի ռուս քանդակագործ Սալավատ Շչերբակովը։ Ընդգծենք, որ այս քաղաքականությունը Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից հուշարձանների համակարգված ոչնչացման քաղաքականության հերթական դրսևորումն է։Ավելին20:4526.08.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Ծիծեռնակաբերդն ավերելու Էրդողանի հրահա՞նգ, թե՞ վերանորոգում. մեծ վախեր՝ ԵրևանումՀայլուր 20:30 Ծիծեռնակաբերդն ավերելու Էրդողանի հրահա՞նգ, թե՞ վերանորոգում. մեծ վախեր՝ ԵրևանումԱվելին20:3026.08.25 -
ՀասարակականԹշնամու սադրանքի կոծկո՞ւմ, թե՞ սիմուլյանտություն. բանակում իրավիճակն անհանգստացնում էՊաշտպանության նախարարության դիրքերից մեկում հրազենային վնասվածք ստացած զինծառայողի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սիմուլյացիայով ծառայությունից խուսափելու հոդվածով: Քննչական կոմիտեն է հայտնում, որ ընթանում է նախաքննություն։ Օգոստոսի 25-ին է եղել արտակարգ դեպքը: Զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել, վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Պարզվել է, որ նա Արարատի մարզի բնակիչ է։ Նրան վիրահատել են: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության տակ է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:Ավելին20:1526.08.25 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը Հայաստանի հետ նավիգացիոն կնիքների կիրառման փորձ կանցկացնիԴա վերաբերում է Հայաստանի տարածքից Ռուսաստանի Դաշնություն ավտոմոբիլային տրանսպորտով և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներին, որոնք անցնում են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով։Ավելին20:0026.08.25 -
ՄիջազգայինԴանիայի վարչապետը չի բացառել Պաղեստինի պետության ճանաչումըԴանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը չի բացառել Պաղեստինի պետության ճանաչումը, եթե այն ժողովրդավարական լինի։Ավելին19:4526.08.25 -
Քաղաքական15․000 պայուսակ, 15․000 ժպիտ․ ինչո՞ւ է իշխանությունը փորձում սևացնել Կարապետյանի նախաձեռնությունը. «Փաստ»Հայաստանի գործող իշխանությունները կրկին հայտնվել են հասարակական քննադատության թիրախում՝ փորձելով զրպարտանքի ու ծաղրի միջոցով սևացնել բարեգործական նախաձեռնությունը։ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հերթական ծրագրին՝ այն փորձելով ներկայացնել որպես քաղաքական հաշվարկ։ Խոսքը վերաբերում է Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանի և Գիտելիքի օրվա կապակցությամբ շուրջ 15․000 առաջին դասարանցիներին դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրելուն։ Այս մասին գրում է Past.am-ը։Ավելին19:3026.08.25 -
ՔաղաքականԱմերիկյան բլիթներ՝ հատուկ Ալիևի համար. Ադրբեջանը վերածվում է էներգետիկ հաբիԹրամփ-Ալիև փոխադարձ կոմպլիմենտների ֆոնին՝ ադրբեջանցի պաշտոնյանները գաղտնազերծում են Թրամփի ուղու գլխավոր նպատակը՝ իրենց նախագահը ուզածին հասել է՝ Ադրբեջանն անարգել կապվելու է Նախիջևանին: Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն է հայտարարել, որ չնայած բոլոր դժվարություններին ու անհամաձայնություններին, Փաշինյանն ընդունել է Ալիևի գլխավոր պահանջը՝ ապահովել Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անարգել ցամաքային անցումը:Ավելին19:2326.08.25 -
ՔաղաքականԸնդդիմադիրների մասին ցինիկ գրառումներ անելու փոխարեն ձեր հայացքներն ուղղեք ձեր անգործությանը․ Գառնիկ ԴանիելյանՍտախոսության մեջ ինձ մեղադրող էկոնոմիկայի նախարար Գևորգը լավ կլիներ իրապես զբաղվեր գործով, որպեսզի նման խնդիրներ չառաջանային։ Դեռևս ամիսներ առաջ, երբ կոնյակագործները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ ահազանգելով, որ հայկական խմիչքերը Վրաստանի տարածքով ՌԴ չեն հասնում, նախարարը օրեր շարունակ խոստանում էր անձամբ մեկնել Վրաստան և տեղում լուծել խնդիրը։ Իսկ «լուծումն» այն է, որ նվազեցվել են կոնյակի արտադրության ծավալներն ու արտահանումը։Ավելին19:1526.08.25 -
ՀասարակականՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է տեղեկություններ հայտնել մաքսանենգ ապրանքների ներմուծման մասին«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ակտիվ միջոցներ է ձեռնարկում՝ Հայաստանի սահմանով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և այլ մաքսանենգ իրերի ապօրինի տեղափոխումը կանխելու համար։Ավելին19:0426.08.25 -
ՄիջազգայինԿատարը հայտարարել է, որ Իսրայելը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Գազայում հրադադարի վերաբերյալ առաջարկինԱլ-Անսարիի խոսքով՝ Իսրայելը ո՛չ ընդունել է ՀԱՄԱՍ-ի կողմից հաստատված առաջարկը, ո՛չ մերժել, ո՛չ էլ առաջարկել այլընտրանք և, ենթադրաբար, չի ցանկանում անել դա։Ավելին19:0026.08.25 -
ԻրավականՁերբակալվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի օգնականըՔրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները կոռուպցիոն բնույթի հանցանքի վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի օգնականը այս տարվա մարտին քաղաքացիական գործով երկու հայցվորի հայտնել է, թե իրենց օգտին վճիռ կայացնելու համար դատավորը պահանջել է 450 հազար դրամ կաշառք, սակայն ինքը սակարկել է` գումարն իջեցնելով 350 հազարի: Գործը վերաբերում էր գյուղատնտեսական նշանակության երկու հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելուն: Հայցվորները մերժել էին դատավորի օգնականի առաջարկը, և ապրիլի 1-ին կայացված վճռով նրանց հայցը մերժվել էր: Արդեն ապրիլի 10-ին դատարանի շենքի մոտ դատավորի օգնականն, այնուամենայնիվ, հայցվորներից ստացել էր պահանջված 350 հազար դրամը, և ձեռնամուխ էր եղել նրանց անունից նոր հայցադիմում պատրաստելուն և դատարան ներկայացնելուն՝ խոստանալով նրանց համար ապահովել բարենպաստ դատական ակտ։ Նկարագրված հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատավորի օգնականի և հայցվորների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք ձերբակալվել և ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Հանգամանքները պարզվում են:Ավելին18:4526.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ալիևին բլիթներ, Փաշինյանին՝ ոչինչ. Թրամփի կոմպլիմենտն ու Իրանի սպառնալիքըՀայլուր 18։30 Ալիևին բլիթներ, Փաշինյանին՝ ոչինչ. Թրամփի կոմպլիմենտն ու Իրանի սպառնալիքըԱվելին18:3026.08.25 -
Արտաքին քաղաքականությունԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները փակելու որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին. ԲայրամովԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան կից կառույցների լուծարման վերաբերյալ կոչը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում, և սպասվում է, որ այս հարցի վերաբերյալ որոշում կկայացվի սեպտեմբերի 1-ին»,-Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը: Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմում էին ստորագրել՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։Ավելին18:1526.08.25 -
ԻրավականՋրային պարեկների կողմից կազմվել են 37 կեղծ արձանագրություններՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու դեպքեր: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ պարզվել է, որ պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկն իր համար աշխատանքի դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, 2024-2025 թվականների ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 23 կեղծ արձանագրություններ: Բացի այդ, հիշյալ մարզի գումարտակի ևս 2 ջրային պարեկ, դարձյալ աշխատանքի դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, 2024 թվականի հունվարից 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2025 թվականի ապրիլին կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 14 կեղծ արձանագրություններ, որոնք միանգամից հաշվառվել են բազայում։ Պաշտոնեական կեղծիք կատարելու համար վերը նշված 3 պարեկներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:0026.08.25 -
ՔաղաքականՄԹ պետնախարար Սթիվեն Դաութին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՄիացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և արտաքին գործերի պետնախարար Սթիվեն Դաութիի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 26-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Պարոն Սթիվեն Դաութին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել բրիտանացի Ջեյմս Բրայսի հայանպաստ գործունեության մասին: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պարոն Սթիվեն Դաութիին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:Ավելին17:4526.08.25 -
ԻրավականՏղամարդը հեռախոսը վերադարձնելու և դրանում եղած լուսանկարները չհրապարակելու համար գումար է պահանջել. նա ձերբակալվել էՕգոստոսի 20-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված 22-ամյա երիտասարդը հայտնել էր, որ նախորդ օրը ժամը 23-ի սահմաններում բջջային հեռախոսը թողել է կինոթատրոնում, քիչ անց վերադարձել ու նկատել է, որ այն չկա։ Ժամեր անց իր հետ կապ հաստատած անծանոթը հեռախոսը վերադարձնելու և դրանում եղած լուսանկարները չհրապարակելու համար գումար է պահանջել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել է Տավուշի մարզի 46-ամյա բնակիչը։ Նա օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին։ 46-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։Ավելին17:3026.08.25 -
ՔաղաքականՈւրուգվայի ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից մեկն այն է, որ շուրջ 2 դար երկիրը զերծ է մնացել պատերազմներից. Խաչատուրյանը՝ դեսպանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինիին՝ Ուրուգվայի Անկախության օրվա կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, ի դեմս նրա իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ուրուգվայի պետությանը և ժողովրդին՝ ցանկանալով խաղաղություն, զարգացում և բարգավաճում։ Նախագահը նաև իր ջերմ շնորհավորանքներն է հղել Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիին։ Նախագահն իր խոսքում շեշտել է, որ Անկախության 200-ամյակը կարևոր և խորհրդանշական տոն է Ուրուգվայի համար և Ուրուգվայի ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից մեկը նաև այն է, որ շուրջ երկու դար երկիրը զերծ է մնացել պատերազմներից և հնարավորություն է ունեցել խաղաղության պայմաններում զարգանալ ու բարգավաճել: Դեսպան Բարոլինին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ վստահեցնելով, որ հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է երկու երկրների համագործակցության խորացման համար՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են գործարար կապերի ակտիվացման և համագործակցության նոր ձևաչափերի խթանման անհրաժեշտությունը։ Առևտրատնտեսական, մշակութային, և այլ ուղղություններում փոխգործակցության հեռանկարներին անդրադառնալով՝ նրանք կարևորել են համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրագործման նշանակությունը։ Զրույցի ընթացքում կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները որպես երկկողմ գործընկերության ամրապնդման կարևոր գործոն, որոնք նպաստում են փոխադարձ վստահության խորացմանը։ Քննարկվել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ուրուգվայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի կառուցման ավարտին (2026թ.) և Հայաստանում ուրուգվայական «Սեյբալ» թվային տեխնոլոգիաներով կրթական կենտրոնի ներկայացուցչություն բացելու վերաբերյալ հարցերին։Ավելին17:1526.08.25 -
ՄիջազգայինԹուրքիան և Իրանը քննարկել են ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ ընդհատված բանակցությունների հարցը«Իրանը Եվրոպայի հետ ճանապարհ ունի ընթանալու։ Ինչ վերաբերում է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ԱՄՆ-ի հետ, որոնք ներկայում դադարեցված են... ես հեռախոսազրույցներ եմ ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ես իմ իրանցի գործընկերոջ հետ նույնպես քննարկել եմ այս հարցը, մենք հնարավորություն ունեցանք այս օրակարգը գնահատել ԱՄՆ-ից արված մի քանի մեկնաբանությունների համատեքստում»,- ասել է Ֆիդանը։Ավելին17:0026.08.25 -
ՀասարակականՋրվեժում խոշոր հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն. հրշեջներ են ծխահարվելՋրվեժ գյուղի սպունգի արտադրամասի տարածքում երեկ բռնկված հրդեհը մարվել է: Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։ 13 հրշեջ փրկարարական խմբեր ավելի քան մեկ ժամ պայքարելուց հետո կրակը մեկուսացրել են 18:17-ին, իսկ վերջնական մարել՝ 1 ժամ հետո: Դեպքի վայրում են եղել նաև հերթապահ բժիշկներ և Ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։Ավելին16:4526.08.25