Լրահոս
2025-08-26
-
ՔաղաքականՄԹ պետնախարար Սթիվեն Դաութին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՄիացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և արտաքին գործերի պետնախարար Սթիվեն Դաութիի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 26-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Պարոն Սթիվեն Դաութին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել բրիտանացի Ջեյմս Բրայսի հայանպաստ գործունեության մասին: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պարոն Սթիվեն Դաութիին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:Ավելին17:4526.08.25 -
ԻրավականՏղամարդը հեռախոսը վերադարձնելու և դրանում եղած լուսանկարները չհրապարակելու համար գումար է պահանջել. նա ձերբակալվել էՕգոստոսի 20-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված 22-ամյա երիտասարդը հայտնել էր, որ նախորդ օրը ժամը 23-ի սահմաններում բջջային հեռախոսը թողել է կինոթատրոնում, քիչ անց վերադարձել ու նկատել է, որ այն չկա։ Ժամեր անց իր հետ կապ հաստատած անծանոթը հեռախոսը վերադարձնելու և դրանում եղած լուսանկարները չհրապարակելու համար գումար է պահանջել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել է Տավուշի մարզի 46-ամյա բնակիչը։ Նա օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին։ 46-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։Ավելին17:3026.08.25 -
ՔաղաքականՈւրուգվայի ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից մեկն այն է, որ շուրջ 2 դար երկիրը զերծ է մնացել պատերազմներից. Խաչատուրյանը՝ դեսպանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինիին՝ Ուրուգվայի Անկախության օրվա կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, ի դեմս նրա իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ուրուգվայի պետությանը և ժողովրդին՝ ցանկանալով խաղաղություն, զարգացում և բարգավաճում։ Նախագահը նաև իր ջերմ շնորհավորանքներն է հղել Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիին։ Նախագահն իր խոսքում շեշտել է, որ Անկախության 200-ամյակը կարևոր և խորհրդանշական տոն է Ուրուգվայի համար և Ուրուգվայի ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից մեկը նաև այն է, որ շուրջ երկու դար երկիրը զերծ է մնացել պատերազմներից և հնարավորություն է ունեցել խաղաղության պայմաններում զարգանալ ու բարգավաճել: Դեսպան Բարոլինին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ վստահեցնելով, որ հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է երկու երկրների համագործակցության խորացման համար՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են գործարար կապերի ակտիվացման և համագործակցության նոր ձևաչափերի խթանման անհրաժեշտությունը։ Առևտրատնտեսական, մշակութային, և այլ ուղղություններում փոխգործակցության հեռանկարներին անդրադառնալով՝ նրանք կարևորել են համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրագործման նշանակությունը։ Զրույցի ընթացքում կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները որպես երկկողմ գործընկերության ամրապնդման կարևոր գործոն, որոնք նպաստում են փոխադարձ վստահության խորացմանը։ Քննարկվել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ուրուգվայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի կառուցման ավարտին (2026թ.) և Հայաստանում ուրուգվայական «Սեյբալ» թվային տեխնոլոգիաներով կրթական կենտրոնի ներկայացուցչություն բացելու վերաբերյալ հարցերին։Ավելին17:1526.08.25 -
ՄիջազգայինԹուրքիան և Իրանը քննարկել են ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ ընդհատված բանակցությունների հարցը«Իրանը Եվրոպայի հետ ճանապարհ ունի ընթանալու։ Ինչ վերաբերում է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ԱՄՆ-ի հետ, որոնք ներկայում դադարեցված են... ես հեռախոսազրույցներ եմ ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ես իմ իրանցի գործընկերոջ հետ նույնպես քննարկել եմ այս հարցը, մենք հնարավորություն ունեցանք այս օրակարգը գնահատել ԱՄՆ-ից արված մի քանի մեկնաբանությունների համատեքստում»,- ասել է Ֆիդանը։Ավելին17:0026.08.25 -
ՀասարակականՋրվեժում խոշոր հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն. հրշեջներ են ծխահարվելՋրվեժ գյուղի սպունգի արտադրամասի տարածքում երեկ բռնկված հրդեհը մարվել է: Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։ 13 հրշեջ փրկարարական խմբեր ավելի քան մեկ ժամ պայքարելուց հետո կրակը մեկուսացրել են 18:17-ին, իսկ վերջնական մարել՝ 1 ժամ հետո: Դեպքի վայրում են եղել նաև հերթապահ բժիշկներ և Ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։Ավելին16:4526.08.25 -
ՔաղաքականԱրբիտրաժում պաշտպանվելու գումարով ՀՀ 20 համայնքային ծրագիր կիրականացվեր. ՀԷՑ-ը խլելու գինը․ ArmlurՆիկոլ Փաշինյանի կառավարությունն իր հերթական սխալի համար քաղաքացիների գրպանից վճարում է մոտ 1 միլիարդ 242 միլիոն դրամ։ Խոսքը վերաբերում է ՀԷՑ-ի պետականացման հետևանքով առաջացած միջազգային արբիտրաժային վեճին, որտեղ Հայաստանը արդեն միջանկյալ պարտություն է կրել գործարար Սամվել Կարապետյանին, իսկ հիմա ստիպված է 3.25 միլիոն դոլար վճարել ամերիկյան փաստաբանական ընկերությանը՝ իրեն պաշտպանելու համար։ Այլ խոսքով՝ մեկ սխալ որոշում՝ մեկ նոր դպրոցի գնով։Ավելին16:3026.08.25 -
Հասարակական«Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացվեն դեպի ԿիպրոսԳյումրիի «Շիրակ» օդանավակայանն այսուհետ չվերթեր է սպասարկելու դեպի Լառնակա, Կիպրոս: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ից հայտնում են, որ չվերթերն իրականացնելու է հունգարական բյուջետային «Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան: Լառնակա-Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ բջջային հավելված:Ավելին16:2526.08.25 -
ՔաղաքականԱրտահոսած զեկույց. 44-օրյա պատերազմում Ադրբեջանը բելառուսական զենքով հայկական 11 ԱԹՍ է խոցել. «Հետք»Բելառուսական ընկերությունից արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ «Տետրաէդրը» ադրբեջանցի գործընկերների հետ 2006-2020 թթ. առնվազն 16 պայմանագիր է ստորագրել: Դրանք վերաբերել են գույքի առքուվաճառքին/մատակարարմանը եւ ծառայությունների մատուցմանը: Պայմանագրերից երկուսը, որոնք ստորագրվել են 2017 թ. դեկտեմբերի 26-ին եւ վերաբերել են «Պեչորա-2ՏՄ»-ի տեխնիկական սպասարկմանն ու ընթացիկ վերանորոգմանը, արժեցել են ընդհանուր 13,3 մլն դոլար: Ընդ որում՝ դրանից առաջ՝ 2017-ի հոկտեմբերին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկ էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:Ավելին16:1526.08.25 -
ՀասարակականՈւլնեցի փողոցում հրդեհ է բռնկվել ընթացող «Toyota Camry»-ում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուլնեցի փողոցի թիվ 70/4 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:Ավելին16:0026.08.25 -
ՀասարակականԱրարատի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ահարոն Ղարիբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արարատի մարզ, գ․ Գոռավան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Չանախ» (արտադրված 30․07․2025 թ․) և «Պանիր Լոռի» (արտադրված 31․07․2025 թ․) արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Կաթնաշոռ» (արտադրված 30․07․2025թ․) արտադրատեսակի նմուշը «Կաթնաթթվային միկրոօրգանիզմներ» ցուցանիշներով, չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Արտադրողին տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:Ավելին15:4526.08.25 -
Արտաքին քաղաքականություն«3+3» ձևաչափը պատմական նշանակություն ունի Հարավային Կովկասում. Իրանի ԱԳՆ խոսնակՄինչ այսօր տարբեր երկրներում անցկացվել են բազմաթիվ հանդիպումներ, և առաջին հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Թեհրանում։ Այս մեխանիզմը արդարացրել է իրեն, մասնավորապես՝ որպես տարածաշրջանային հարթակ, որը նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի կարգավորմանը»,-նշել է նա։Ավելին15:3026.08.25 -
ՔաղաքականԲաբաջանյանը ԱՄՆ-ում շքեղ առանձնատուն է գնել․ որտեղի՞ց 1․3 մլն դոլար․ Politik.amԱզգային ժողովի նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում, 2024 թվականին մոր՝ Վերգինե Բաբաջանյանի անունով ձեռք է բերել առանձնատուն՝ 1 միլիոն 380 հազար դոլար արժողությամբ։Ավելին15:1526.08.25 -
ՀասարակականԿարմիր խաչը Ադրբեջանում կդադարեցնի գործունեությունըԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակը շուտով կդադարեցնի իր գործունեությունն Ադրբեջանում: Այս մասին հայտարարել է Կազմակերպության հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելիա Լաչանտը։ Ըստ նրա՝ ԿԽՄԿ-ն ներկայում երկխոսություն է վարում ադրբեջանական կողմի հետ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված անձանց վերաբերյալ իր ապագա գործունեության շուրջ։ Քննարկումների մանրամասները չեն մեկնաբանվել։Ավելին15:0526.08.25 -
ՀասարակականՄանրէաբանական շեղումներ «Մարիլա» ՍՊ ընկերության թթվասերումՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Մարիլա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Կապան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ «Թթվասեր» (արտադրված՝ 14․08․2025) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրիր։ Հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել սահմանված նորմերին:Ավելին15:0026.08.25 -
Հասարակական«Առանց համազգեստի մարդիկ տրանսպորտում պարտադրում են բանկային քարտս մոտեցնեմ գումար գանձող սարքին»․ ահազանգ․ MediaHubԻնչպես նախկինում արդեն հայտնել էինք, օրենքով վերահսկողության իրականացումը վերապահվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությանը։ Նշված ծառայության աշխատակիցներն արդեն սկսել են տուգանել ուղևորներին, ովքեր տրանսպորտից օգտվում են առանց վճարելու կամ խախտում են կանոնները։Ավելին14:5526.08.25 -
ՄիջազգայինԼոնդոնում ավելի քան 420 մարդ են ձերբակալել Կարիբյան կառնավալի ժամանակ«Ներկայում 423 ձերբակալություն է կատարվել Նոթինգ Հիլում կառնավալի երկու օրերի ընթացքում», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։Ավելին14:4526.08.25 -
ՄիջազգայինՆոր ողբերգություն Գազայում՝ վախեցած, վշտացած և շոկահար աշխարհի աչքի առաջ. լրագրողներ են սպանվելՍովը շարունակում է սեղմել Գազայի ժողովրդի կոկորդը: Մինչև 5 տարեկան 132 000 երեխայի կյանիք է վտանգ սպառնում արդեն, նրանցից 41 000-ը ծայրահեղ թերսնված են: Ռուսաստանն Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը և անհապաղ միջոցներ ձեռնարկել հումանիտար վիճակի բարելավման համար: Իսկ Թել Ավիվը շարունակում է գրոհել ու թույլ չի տալիս միջազգային լրատվամիջոցներին ազատ լուսաբանել Գազայում տեղի ունեցողը: Պատերազմի 22 ամիսների ընթացքում զոհվել է ավելի քան 200 լրագրող:Ավելին14:3026.08.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.8 դրամ:Ավելին14:1526.08.25 -
ՀասարակականԳործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 27-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդևազ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։Ավելին14:0026.08.25 -
ԻրավականՏնային կալանքը չի կարող դիտվել որպես վերջնական արդարացում, սա ընդամենը նվազ վնասակար միջոց է. հայտարարությունՄենք՝ փաստաբանական թիմը, ողջունում ենք այս քայլը, սակայն չենք դադարելու պաշտպանել հրամանատարի իրավունքները մինչև արդարացի վերջնական դատավճիռը։ Տնային կալանքը չի կարող դիտվել որպես վերջնական արդարացում, սա ընդամենը նվազ վնասակար միջոց է։Ավելին13:5326.08.25