Լրահոս
Հասարակական
21:45
26.08.25
140

Վանաձորում բախվել են «Mercedes»-ը ու «ГАЗ 31029»-ը․կան վիրավորներ

Img default alt hy

Օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոց 104 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ 32-ամյա Արմեն Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 62-ամյա Սուրեն Գ․-ի վարած «ГАЗ 31029» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։