Լրահոս
Տարածաշրջան
22:00
26.08.25
278

Վրաստանից արտաքսվել է 22 օտարերկրացի

Img default alt hy

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը` Միգրացիայի դեպարտամենտի հետ համատեղ, Վրաստանից արտաքսել է 22 օտարերկրյա քաղաքացու, գրում է վրացական aliq.ge-ն։

«Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Եգիպտոսի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Սիրիայի, Պակիստանի, Ռուսաստանի և Քենիայի 22 քաղաքացի։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: