Լրահոս
Իրավական
23:15
26.08.25
164

36-ամյա տղամարդը կամավոր կերպով ոստիկանությանն է հանձնել ապօրինի պահվող հրացան

Img default alt hy

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 22-ին բաժին է ներկայացել 36-ամյա տղամարդ և կամավոր ներկայացրել ապօրինի պահվող հրացան։

Տղամարդը հայտնել է, որ զենքը պատկանել է հանգուցյալ պապին։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։