Լրահոս
Մամուլի տեսություն
09:26
27.08.25
84

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Արցախի քաղաքական իշխանության հետ համատեղ հանրահավաք է կազմակերպում սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության հռչակման օրը։

«ժողովուրդ»

Կարապետյանի ընտանիքը պատրաստվում է քաղաքական հարթակում ներկայանալ նոր կուսակցությունով, որի անվանումը կասոցացվի Կարապետյանի հայտնի «Մեր ձեւով» արտահայտության հետ։

«ժողովուրդ»

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը ազատվել է պաշտոնից եւ տեղափոխվել ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում։ Նա եղել է հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ ցուցմունք տված անձը: Թերեւս այդ ծառայության համար Առաքելյանին դուրս չեն հանել համակարգից:

«Հրապարակ»

Փաշինյանը, բառի բուն իմաստով, բոլոլա է սարքել, երբ Սեւան գնալու ճանապարհին երկու շարքային զինվոր փողոցով քայլելիս տեսել են նրա շարասյունը եւ «չեստ» չեն տվել։

«Ժողովուրդ»

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական գովազդային ծրագիրը՝ «Ասե՛ք կանե՛նք», օդում թողած պղպջակի էֆեկտ ունի: Ինչպես տրոլեյբուսները, այնպես էլ վերելակները փոխելու, նորերը տեղադրելու համար ֆինանսական միջոցներ չկան;

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ: