Լրահոս
2025-09-23
-
Արտաքին քաղաքականությունՀայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը դրական ազդակ է ողջ աշխարհի համար. ԳուտերեշՀայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը դրական ազդակ է ողջ աշխարհի համար: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Անցած տարին հույսի նշույլներ բերեց. օրինակ՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարը և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը։ Բայց չափազանց շատ ճգնաժամեր անվերահսկելի են մնում»,-հայտարարել է նա:Ավելին18:1523.09.25 -
ՀասարակականԵրևանում 47-ամյա վարորդը «BYD»-ով բախվել է վճարային տերմինալին, ապա երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 15:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 47-ամյա Արտյոմ Պ.-ն իր վարած «BYD» մակնիշի էլեկտրական ավտոմեքենան Ֆրունզե Դովլաթյան փողոցի թիվ 3-րդ հասցեի մոտ բախվել է խաչմերուկում տեղադրված վճարային տերմինալին, ապա առաջ ընթացել և բախվել բնակչի սեփական տան դիմաց տեղադրված երկաթե էլեկտրասյանը:Ավելին18:0023.09.25 -
ՀայաստանՍարսափելի ցուցմունք՝ պետության դեմ. նախագահների կոշտ հակահարվածը՝ Փաշինյանի սուր հարձակմանըԼույսը չբացված Նիկոլ Փաշինյանը լծվել է սեփական պետության դեմ ամենասարսափելի ցուցմունքներ տալու գործին: Նախկին նախագահներին աններելի մեղքեր վերագրելու ցանկության շղարշի տակ նա փաստացի թշնամի պետություններին տվել է Հայաստանի Հանրապետությանը իրավական, ռազմական, ֆինանսական պահանջներ ներկայացնելու հիմքեր՝ հայտարարելով, թե 2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորները կանգնած են եղել Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս:Ավելին17:5223.09.25 -
ԻրավականԵս լավատեսությունը չեմ կիսում․ դատավորը գիտի՝ ինչ է անելու և իր այդ անելիքը արդար վերդիկտի հետ կապ չունի․ փաստաբան«Եթե դատավորը խնդիր չունենար, նա գործը կուղարկեր Շիրակի մարզի դատարան: Այդ քայլը չանելով՝ արդեն պարզ է, որ այս գործը ինքը պետք է քննի, ինքը պետք է դատական ակտը կայացնի»,- ասաց Արա Զոհրաբյանը:Ավելին17:4023.09.25 -
ՄիջազգայինՊաղեստինի ղեկավարին վիզա չեն տվել, Նեթանյահուն բոյկոտել է նիստը. Գազայի ցեղասպանության հարցը՝ ՄԱԿ-ումՖրանսիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը: Պաղեստինի ճանաչման մասին են հայտարարել նաև Ավստրալիան, Կանադան, Պորտուգալիան և Մեծ Բրիտանիան, իսկ ավելի վաղ՝ Մալթան, Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը և Սան Մարինոն։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կարծիքով՝ Պաղեստին պետության ճանաչումը «իրավունք է, ոչ պարգև», և դա Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու միակ ճանապարհն է:Ավելին17:3023.09.25 -
ՔաղաքականԱպագա Հայաստանում Մեղրին ունենալու է շատ մեծ տնտեսական դեր․ Նարեկ Կարապետյան«Մեղրին Հայաստանի ամենահարավային շրջանն է, և չունի այն խնդիրները, ինչ ունեն Հայաստանի մյուս շրջանները՝ գործազրկություն և տնտեսական խնդիրներ։ Ապագա Հայաստանում այն ունենալու է շատ մեծ տնտեսական դեր՝ սահմանակից լինելով այնպիսի երկրի, ինչպիսին Իրանն է։ Այս տարածաշրջանը միշտ հարուստ է լինելու»,- նշել է նա։Ավելին17:2723.09.25 -
ՄիջազգայինԵվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Պաղեստինի համար դոնորների խումբ ստեղծելու պլանի մասին«Մենք՝ եվրոպացիներս, հատուկ գործիքակազմ կստեղծենք Գազայի վերակառուցման համար՝ համակարգելով ջանքերը այլ դոնորների հետ։ Գազան պետք է վերականգնվի։ Պաղեստինյան տնտեսությունը պետք է վերածնվի։ Եվ ես ձեզ բոլորիդ հրավիրում եմ միանալ այս նպատակին հասնելու ջանքերին», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։Ավելին17:2523.09.25 -
ԻրավականՈչ սթափ վիճակում և առանց իրավունքի ավտոմեքենա վարած անձը հայտնաբերվել էՀամայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 21-ին` ժամը 19.30-ին, Վանաձորի Բաղրամյան պողոտայում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Տարոն թաղամասի բնակիչ 40-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Սեպտեմբերի 21-ից նա հետախուզվում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում վարելու կամ սթափության վիճակի զննությունից հրաժարվելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։Ավելին17:1523.09.25 -
ԻրավականԱյս իշխանության պայմաններում մեղադրյալ լինելը միայն պատիվ է, ուրախություն և երջանկություն․ Միքայել ՍրբազանԵս պետք է լինեմ այնտեղ, որտեղ որ եմ։ Այս իշխանությունը, որ զրոյացրել է և՛ 92-94թթ․ իմ եղբայրների ձեռքբերումները, և՛ 2020թ․ 18 տարեկան 5000 տղաների՝ իմ զավակների նահատակությունը, ես այլ տեղում չեմ կարող լինել։ Ես ամենաշահեկան տեղում եմ։ Չէի ցանկանա լինել պաշտպանների տեղը, որ խոսում են պատի հետ։ Չէի ուզենա լինել իմ ժողովրդի տեղը, որոնք այնտեղ նստած տվայտվում են էս անարդարությունից։ Առավել ևս չէի ցանկանա մեղադրողների տեղը լինել, քավ լիցի, Աստված մի արասցե, դատարանի տեղը լինելու ցանկություն երբեք չունեմ»։Ավելին17:0023.09.25 -
ՔաղաքականԱյս ամենը Ռուսաստանից հեռանալու հետևանքներն են․ Հայկ Այվազյան«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանը գրել է․ «Հայաստանյան հասարակությունը քննարկում է ադրբեջանցի գործչի ժամանումը Հայաստան և նրա հայտարարությունները Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ։ Կասեմ, որ սա դեռ ծաղիկներն են։ Եվ այս ամենը Ռուսաստանից հեռանալու հետևանքներն են։ Պատմությունը ցույց է տալիս, որ երբ Հայաստանի մոտ առաջանում է մոլուցք ազատվել ռուսական կախվածությունից, խնդիրները միանգամից սկսում են թափվել մեր գլխին։ 1991 թվականից հետո Հայաստանը գոյատևեց հենց Ռուսաստանից «կախվածության» շնորհիվ։ Կյանքը ապացուցում է, որ Հայաստանը կարող է գոյատևել և զարգանալ միայն որպես ընդգծված ռուսական կողմնորոշմամբ պետություն, որտեղ հայ-ռուսական հարաբերությունները պաշտպանված են օրենքով։ Ժամանակի ընթացքում, իրավիճակի վատթարացման հետ մեկտեղ, ավելի ու ավելի շատ ընդդիմադիր քաղաքական գործիչներ աստիճանաբար կհասկանան սա։ Սակայն այս պահին Հայաստանում շարունակում է գերիշխել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն ունենալու պոպուլիստական օրակարգը։ Դե ինչ, սպասենք»։Ավելին16:5023.09.25 -
ՀասարակականՍերունդների բախում՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի եզրափակչում. ամենախելացիները՝ մեկ հարկի տակՀայաստանի անկախության 34-ամյակին նվիրված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի եզրափակիչը մեկ հարկի տակ էր հավաքել երկրի գիտակներին։ Երիտասարդ ու ավագ գիտակների մտքի մրցավազքում հաղթեց փորձի ու նորարարության համադրությունը:Ավելին16:4123.09.25 -
ՏարածաշրջանԹեհրանը և Բաքուն քննարկել են Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրումը Իրան«Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են համատեղ նավթային բլոկների մշակումը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներառումը երկու երկրների միջև գազի փոխանակման համաձայնագրում, ռուսական գազի փոխադրումը Ադրբեջանի տարածքով Իրան և երեք երկրների միջև էլեկտրաէներգետիկ ցանցերի զարգացումը», - ասվում է հաղորդագրության մեջ։Ավելին16:3723.09.25 -
ՀասարակականԿաթողիկոսը քրիստոնեական դաշինքի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Բաքվում պահվող գերիների հարցովՍեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի տնօրեն Մաթիաս Պերտուլլային և դաշինքի տնօրենների խորհրդի անդամ, քաղաքացիական իրավունքի պաշտպան, քրիստոնեական հավատքի դեսպան, Մարտին Լյութեր Քինգ կրտսերի զարմուհի դոկտոր Ալվեդա Քինգին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց դաշինքի անդամներին և աջակիցներին Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության և միջազգային հարթակներում հայության ձայնը լսելի դարձնելու ջանքերի համար։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներին։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր մտահոգություններն արտահայտեց Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների, Բաքվում պահվող ռազմագերիների, արցախահայության իրավունքների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման փաստերի առնչությամբ։ Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց բարեկամ երկրների ու միջազգային հանրության ջանքերը՝ ի նպաստ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման։ «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի ներկայացուցիչներն իրենց զորակցությունը հայտնեցին Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ կիսելով մտահոգությունները արցախահայության ոտնահարված իրավունքների և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության կապակցությամբ։ Վերջիններս ընդգծեցին, որ հիշյալ հարցերը պիտի շարունակեն բարձրաձայնել Միացյալ Նահանգների պետական բարձրագույն ատյաններում՝ վստահեցնելով, որ Հայաստանը չի մոռացվելու համաշխարհային մեծ իրադարձությունների հորձանուտում։Ավելին16:2623.09.25 -
ԻրավականՁեզ փրկություն չկա․ դուք ունենալով հսկայական միջոցներ՝ զբաղված եք ոչնչով․ Միքայել Սրբազան«Դուք իմ ելույթում հնչած որևէ հարցի չպատասխանեցիք։ Ես 17 հարցադրումներ եմ արել՝ ինչո՞ւ չեմ մեղադրվել 2020 թվականին, 2021-ին...»,-դիմելոց հանրային մեղադրողներին՝ դատարանի դահլիճում հայտարարեց Շիարկի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նա թվարկեց՝ չեն պատասխանել նաև այն հարցերին, թե ինչո՞ւ 2025-ի հունիսին հապշտապ խուզարկություն արվեց, ինչո՞ւ ձերբակալվեց մասկի շոուով Էջմիածնում, ինչո՞ւ չեն հարցաքննվել այն մարդիկ, որոնք կարող են վկա լինել՝ նախկին նախագահները, «Գալա»-ի լրագրողը և այլ մարդիկ։ Սրբազանը նշեց, երբ հունիսի 26-ին հայտարարվեց իր նկատմամբ քրեական գործ կա հարուցված, այդ տեղեկության ներքո մարդիկ մեկնաբանություններ էին թողել։ Նրանցից մեկը նշել էր. «Գործ չունեք Միքայել Սրբազանի հետ, ոտքերիդ եք գցելու, տակն եք մնալու»։ «Հիմա այդ մարդկանց կանխատեսումներն իրականացան՝ տակն եք մնացել։ Դուք չգիտեք դեռ, պատվարժան դատարանի վերդիկտին դեռ կհասնենք, դուք որ տակն եք մնացել։ Էն հոգեկան հիվանդ Մարգարյանից սկսած, տակն են մնացել։ Ձեզ փրկություն չկա դրանից։ Եվ ուրեմն ի՞նչ կարիք կար այս ամեն ինչի տակ մտնելու»,-ասաց Սրբազանը։ Նա նշեց, որ հանրային մեղադրողների, քննիչների, դատավորի նկատմամբ չարությամբ լցված չէ, չարության խնդիր չկա, միայն խղճահարություն ունի։ «Դուք ունենալով հսկայական միջոցներ՝ զբաղված եք ոչնչով։ Ոչնչով եք զբաղված»,-ասաց նա։Ավելին16:1623.09.25 -
ՔաղաքականՖեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ․ Արթուր ՍուքոյանՆիկոլ Փաշինյանի քաղաքական անկումը մեզ վաղուց էր պարզ, բայց կամաց-կամաց նա էլ է սկսում դա տեսնել տարբեր առիթներով, և այդ առիթները գնալով շատանալու են։ Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ։Ավելին16:1023.09.25 -
ՔաղաքականՉի կարելի կոռուպցիայի դեմ պայքարն օգտագործել մեր դեմ. Փաշինյանը ԱՆԻՖ-ի մասին հարցից վրդովվեց«Այս տարվա մենակ առաջին 9 ամիսներին 2018թ համեմատությամբ 2 մլրդ դոլարի ավելի մուտք է եղել պետական բյուջե: Էդ ԱՆԻՖ-ի պատմությունը դուք որտեղից գիտեք: Մամուլը որտեղից գիտի: Էդ պետությունը ինքը հարց է ունեցել, գնացել է էդ հարցի հետևից»,- նշեց Փաշինյանը:Ավելին16:0423.09.25 -
ԻրավականՈւղիղ I Միքայել Սրբազանի վերջին խոսքը՝ դատարանումՈւղիղ I Միքայել Սրբազանի վերջին խոսքը՝ դատարանումԱվելին16:0023.09.25 -
ՔաղաքականԽաչատուրյանը Իրաքի նախագահի հետ քննարկել է Երևան-Բաղդադ ուղիղ թռիչքների ներդրման հարցըՆյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Կողմերը կարևորել են երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը՝ հատկապես առևտրի, ներդրումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Այս համատեքստում ընդգծվել է Երևան-Բաղդադ ուղիղ թռիչքների ներդրման անհրաժեշտությունը՝ որպես քաղաքական, տնտեսական և զբոսաշրջային կապերի խթանման կարևոր գործիք։ Զրուցակիցները երկուստեք դրական են գնահատել վերջերս կայացած հայ-իրաքյան գործարար համաժողովի անցկացումը և շեշտել նման նախաձեռնությունների շարունակական խթանման կարևորությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Մասնավորապես առանձնահատուկ շեշտվել է սույն թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ստեղծված իրադրության պայմաններում տևական ու կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքների, այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման հեռանկարների ու տարածաշրջանային փոխշահավետության առկա ներուժի կյանքի կոչման կարևորությունը: Զրույցի ընթացքում նախագահները կարևորել են նաև կրթության ոլորտում երկու երկրների հետագա գործակցության զարգացումը, ինչի կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում՝ Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղի բացումը կարող է լավ հնարավորություն դառնալ նաև իրաքցի ուսանողների համար, ինչը կխթանի ուսանողների փոխանակման ծրագրերի ակտիվացումը:Ավելին15:5323.09.25 -
ՔաղաքականՄեր հերոսներն ու ազգային խորհրդանիշները պետք է վերադառնան դասագրքերի առաջին էջ, ոչ թե ջնջվեն քաղաքական պատվերով․ Մհեր ՄելքոնյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր, երբ մեր պետությունը կանգնած է արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների առաջ, ազգային կրթության դերը այլևս չի կարող դիտարկվել որպես ընդամենը կրթական քաղաքականության բաղադրիչ։ Այն դարձել է ազգային անվտանգության, պետական կայունության և ինքնության պահպանման ռազմավարական հենասյուն։ Հետևաբար՝ -Դպրոցին պետք է վերադարձնել իր ազգային բովանդակությանը։ -Հայոց լեզուն, պատմությունը, գրականությունը պետք է պարտադիր հիմք լինեն, ոչ թե «ընտրովի»։ -Մեր հերոսները և ազգային խորհրդանիշները պետք է վերադառնան դասագրքերի առաջին էջ, ոչ թե ջնջվեն քաղաքական պատվերով։ -Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին պետք է վերականգնի իր լիիրավ մասնակցությունը ազգային դաստիարակության գործընթացին՝ որպես պատմական իրավատեր և հոգևոր շունչ բերող ուժ։ Ազգային կրթությունն ու դաստիարակությունը պետք է լինեն պետության գաղափարական ողնաշարը, քանի որ առանց ազգային մտածողության, պատմության և հողին կապված սերնդի՝ պետություն պահելը դառնում է ժամանակի հարց։ Այս առումով մեր ռազմավարությունը պարզ է. -Ազգային կրթություն՝ որպես պետականություն պաշտպանող համակարգ։ -Ազգային դաստիարակություն՝ որպես սերնդի ինքնության երաշխիք։ -Եկեղեցի՝ որպես ազգային հոգևոր հենարան։ -Եվ տեսլական՝ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան»։Ավելին15:4523.09.25 -
ԻրավականՀետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս սեպտեմբերի 19-ին` ժամը 15.20-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Նոր Արեշի բնակիչ 43-ամյա տղամարդը: Սեպտեմբերի 19-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:3823.09.25