Լրահոս
Իրավական
15:38
23.09.25
94

Հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք

Img default alt hy

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս սեպտեմբերի 19-ին` ժամը 15.20-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Նոր Արեշի բնակիչ 43-ամյա տղամարդը:

Սեպտեմբերի 19-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: