Լրահոս
Քաղաքական
15:45
23.09.25
87

Մեր հերոսներն ու ազգային խորհրդանիշները պետք է վերադառնան դասագրքերի առաջին էջ, ոչ թե ջնջվեն քաղաքական պատվերով․ Մհեր Մելքոնյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այսօր, երբ մեր պետությունը կանգնած է արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների առաջ, ազգային կրթության դերը այլևս չի կարող դիտարկվել որպես ընդամենը կրթական քաղաքականության բաղադրիչ։ Այն դարձել է ազգային անվտանգության, պետական կայունության և ինքնության պահպանման ռազմավարական հենասյուն։

Հետևաբար՝

-Դպրոցին պետք է վերադարձնել իր ազգային բովանդակությանը։

-Հայոց լեզուն, պատմությունը, գրականությունը պետք է պարտադիր հիմք լինեն, ոչ թե «ընտրովի»։

-Մեր հերոսները և ազգային խորհրդանիշները պետք է վերադառնան դասագրքերի առաջին էջ, ոչ թե ջնջվեն քաղաքական պատվերով։

-Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին պետք է վերականգնի իր լիիրավ մասնակցությունը ազգային դաստիարակության գործընթացին՝ որպես պատմական իրավատեր և հոգևոր շունչ բերող ուժ։

Ազգային կրթությունն ու դաստիարակությունը պետք է լինեն պետության գաղափարական ողնաշարը, քանի որ առանց ազգային մտածողության, պատմության և հողին կապված սերնդի՝ պետություն պահելը դառնում է ժամանակի հարց։

Այս առումով մեր ռազմավարությունը պարզ է.

-Ազգային կրթություն՝ որպես պետականություն պաշտպանող համակարգ։

-Ազգային դաստիարակություն՝ որպես սերնդի ինքնության երաշխիք։

-Եկեղեցի՝ որպես ազգային հոգևոր հենարան։

-Եվ տեսլական՝ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան»։