Լրահոս

2025-09-23
  • Img default alt hy
    Իրավական
    Խանջյան գյուղում հայտնաբերված՝ լորի ձայն վերարտադրող արգելված որսագործիքը ոչնչացվել է․ ԲԸՏՄ
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանրապետության տարբեր մարզերում շարունակում են ապօրինի որսի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: «Արմավիրի մարզի Խանջյան գյուղի հարակից դաշտամիջյան տարածքում հայտնաբերվել է «լոր» տեսակի թռչնի ձայն վերարտադրող մարտկոցին միացված ձայնարձակիչ էլեկտրական սարք։ Արգելված որսագործիքն առգրավվել ու սահմանված կարգի համաձայն ոչնչացվել է։ Իրավախախտին հայտնաբերելու համար ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
    13:30
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում գնացքի գծերի տարածքում հայտնաբերվել են մարդկային մարմնի մնացnրդներ, այդ թվում՝ 2 գանգ
    Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գտնվող, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին հարակից գերեզմանների տարածքով անցնող երկաթգծերի վրա մարդկային մարմնի մնացորդներ կան: 
    13:20
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 
    13:10
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոց՝ Երևանում. կասկածյալները հայտնաբերվել են
    Սեպտեմբերի 19-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ադոնցի 19 հասցեի մոտ կրակոցներ են հնչել:
    12:54
    23.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Կամ արաղն ա պետք թարգել, կամ դեղերը. Քոչարյանի գրասենյակի ղեկավարն արձագանքում է Փաշինյանի ստատուսին
    Կամ արաղն ա պետք թարգել, կամ դեղերը. Քոչարյանի գրասենյակի ղեկավարն արձագանքում է Փաշինյանի ստատուսին
    12:50
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավ կլինի՝ ասեք ամեն մանկապարտեզ 6 տարի վերանորոգելուց որքա՞ն գումար եք մսխում կամ «լափում». Մեսրոպ Մանուկյան
    Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի վերանորոգումը մեկնարկել է 2023-ից թվականին։ Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, վերանորոգումը տևելու է 6 տարի։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այսօր այցելել է մանկապարտեզի տարածք՝ ծանոթանալու աշխատանքներին։ Նա պարզել է, որ որևէ աշխատանք չի կատարվել։ «Այ անտաղանդներ, դուք 400 մլն դրամ փող եք ծախսել ու ոչ մի բան չեք արել։ Հիմա ես ցույց կտամ, որ ոչինչ էլ չի արվել»,-հրապարակված տեսանյութում նշում է Մ. Մանուկյանը։ Տեսանյութին կից նա գրել է. «Հարցեր Նիկոլ Փաշինյան շարքից. Նիկոլ ապի Ձեր համար նորմա՞լ է , որ մանկապարտեզը վերանորոգվում է 6 տարի . . . Նիկոլ ապի այս մանկապարտեզը պահել եք, որ հաջորդ տարի նախընտրականի ժամանակ ժողովրդին մանկապարտեզի վերանորոգում խոսք տա՞ք էլի. . . Նիկոլ ապի արի իմ էջ, բավականին հետքրքիր կլինի Ձեր կառուցած մանկապարտեզների ու այգիների մասին . . . Ամո՛թ է . . . Երևանի քաղաքապետարան, Տիգրան Ավինյան։ Մանկապարտեզների վերանորոգումներից ՄԵԾ ՄԵԾ խոսելուց հիշե՛ք, որ Երևան քաղաքում նման շուրջ 15 մանկապարտեզներ կան . . . Թե բա մանկապարտեզներ ենք «վերանորոգում» . . . Լավ կլինի ասեք ամեն մանկապարտեզ 6 տարի վերանորոգելուց ո՞րքան գումար եք մսխում կամ «լափում» . . . Հ.Գ. Ի դեպ Աջափնյան վարչական շրջանում իրար կողք 3 մանկապարտեզ փակել և «անհույս» վերանորոգում են . . . Տի՛կ , ապեր 105 մանկապարտեզից ի՞նչ նորություն ունենք»։
    12:45
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է Մակրոնի ավտոշարասյունը
    Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավտոշարասյունը։
    12:36
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Փլուշահոտը խեղդում է. կոշտ արձագանք՝ Փաշինյանի առավոտյան ստատուսին
    Հայլուր 12։30 Փլուշահոտը խեղդում է. կոշտ արձագանք՝ Փաշինյանի առավոտյան ստատուսին
    12:30
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Վանաձոր» ՔԿՀ այցելած մայրը բերանի խոռոչում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգված՝ որդուն փոխանցելու համար
    ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողները որդու մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ռ․Պ․-ի խուզարկության ընթացքում վերջինիս բերանի խոռոչում նկատել են կասկածելի փաթեթ։ Պարզվել է, որ Ռ․Պ․-ն բերանում թաքցրել է փայլաթիթեղով փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող, 2,5 գրամ դեղնականաչավուն, բուսական զանգված։ Քաղաքացուհի Ռ․Պ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել Լոռու մարզային քննչական վարչություն։ Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածը տրամադրվել են նույն քննչական վարչությանը։ Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է ազատազրկված անձանց հարազատներին խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու օրենքով սահմանված կանոնները և զերծ մնալ քրեորեն պատժելի գործողություններից։
    12:24
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը իրավունք կունենար խոսելու իր լեգիտիմ լինելուց, եթե 2018-ին ասեր՝ գալիս եմ՝ Արցախը հանձնեմ․ ադրբեջանագետ
    Կամ էլ գոնե 2025-ին գար ու ասեր, միամիտ ժողովուրդ, ես Ալիևի ուղիղ հրահանգով առաջնորդվող մարդ եմ ու խաղաղության/ինքնիշխանության/անկախության կեղծ լոզունգների ներքո պայքարում եմ հայոց պետության կազմաքանդման համար, անում եմ դա անասելի ագրեսիայով ու ֆանտաստիկ, հանդուգն ու ցինիկ խրախճանքով։ Մինչև հիմա չե՞ք հասկացել։ Այ տենց որ ասեր ու ընտրվեր, կարող էր հանգիստ ասել՝ ես լեգիտիմ եմ, լեգիտիմ կոլաբորանտ․․․»։
    12:20
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բավ է կռռաք ձեռք բերված խաղաղության վրա, հոգնել ենք. Անահիտ Ավանեսյան
    Հայաստանը երբեք պատերազմ չի հրահրել: Փակուղի տանող բանակցային գործընթացը, անհրաժեշտ առաջնորդության բացակայությունը և չցանկությունը խաղաղություն ունենալու, որ հեշտ լինի տարիներով Հայաստանը կեղեքել և կախված պահել՝ հանգեցրել են 2020թ. պատերազմին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Բավ է կռռաք ձեռք բերված խաղաղության վրա, հոգնել ենք: Որպես այսօր Հայաստանի սահմանը պահող զինվորի մայր եմ ասում` բավ է արժեզրկեք ձեռք բերված խաղաղությունը: Եկեք բանավիճեք կամ կռռալու այլ թեմա գտեք»,- գրել է նա:
    12:15
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Չգործող քարհանքում ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք
    Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Բաղրամյան-Շենիկ ճանապարհին գտնվող չգործող քարհանքի տարածքում։ Նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով 3 նռնակ, տարբեր տրամաչափի 190 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:
    12:00
    23.09.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 23.09.2025
    Մամուլի տեսություն 23.09.2025
    11:50
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կամ արաղն ա պետք թարգել կամ դեղերը. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանի գրառումների մասին․ News.am
    Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան երկու գրառումներին։
    11:45
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իտալիայից ժամանած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Իտալիայից ժամանած պատվիրակությունը, որի կազմում են Իտալիայի խորհրդարանի Պատգամավորական պալատի պատգամավորներ, Սենատի սենատորներ և այլ ներկայացուցիչներ, սեպտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Իտալիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումեր են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
    11:38
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը Դավիթ Խուդաթյանին գործուղում է Իսպանիա
    Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
    11:32
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանական նավը՝ ԵՄ «սև ցուցակի» թեկնածու. այն համարվում է ՌԴ «ստվերային նավատորմի» մաս․ «Հետք»
    «Նավթատար լցանավերի «ստվերային նավատորմի» մաս կազմող կամ Ռուսաստանի էներգետիկ եկամուտներին նպաստող նավերի գործունեությունը հետագայում սահմանափակելու համար Եվրոպական խորհրդի 2025/1495 որոշմամբ 105 նավ է ավելացվում 2014/512 որոշմամբ սահմանված նավերի ցուցակին, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ եւ շլյուզներ, ինչպես նաեւ օգտվել ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակից»,- ասվում էր Եվրամիության խորհրդի կողմից հուլիսին ընդունված կանոնակարգում։
    11:25
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիան, Բելգիան և մի շարք այլ երկրներ պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի Պետությունը
    Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Փարիզի կողմից Պաղեստինի ճանաչումը «կբացի ճանապարհը իսրայելցիների և պաղեստինցիների միջև բանակցությունների համար»։ «Խաղաղության հնարավորություն կա», - ընդգծել է նախագահը՝ հավելելով․ «Մենք բոլորս պետք է աշխատենք խաղաղության մեխանիզմները գործարկելու ուղղությամբ»։ 
    11:17
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Չորրորդ հանրապետություն» կեղծ օրակարգն ուրիշ ՀՀ ստեղծելու համար չի, այլ Թուրքիայի նահանգ սարքելու․ Վարուժան Գեղամյան
    Այս պահին Թուրքիան և Ադրբեջանը ունեն բացառիկ ազդեցության Հայաստանում իշխող վարչախմբի վրա, որի արդյունքում Հայաստանում տեղի ունեցող իբր «բարեփոխումները» (կրթություն, բանակ, խորհրդանիշներ և այլն) փաստացի կոչված են թուլացնելու արդեն իսկ խոցված մեր պետությունը և նպաստելու առաջին կետի իրացմանը։
    11:06
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օհանովի փողոցում այրվել է ավտոմեքենա
    Սեպտեմբերի 22-ին, ժամը 19։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։51-ին, մարվել՝ 19։59-ին։ Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենան։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
    11:00
    23.09.25
    Ավելին