Լրահոս
Միջազգային
17:30
23.09.25
93

Պաղեստինի ղեկավարին վիզա չեն տվել, Նեթանյահուն բոյկոտել է նիստը. Գազայի ցեղասպանության հարցը՝ ՄԱԿ-ում

Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը: Պաղեստինի ճանաչման մասին են հայտարարել նաև Ավստրալիան, Կանադան, Պորտուգալիան և Մեծ Բրիտանիան, իսկ ավելի վաղ՝ Մալթան, Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը և Սան Մարինոն։ 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կարծիքով՝  Պաղեստին պետության ճանաչումը «իրավունք է, ոչ պարգև», և  դա Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու միակ ճանապարհն է: