Լրահոս
Իրավական
17:15
23.09.25
68

Ոչ սթափ վիճակում և առանց իրավունքի ավտոմեքենա վարած անձը հայտնաբերվել է

Img default alt hy

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 21-ին` ժամը 19.30-ին, Վանաձորի Բաղրամյան պողոտայում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Տարոն թաղամասի բնակիչ 40-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Սեպտեմբերի 21-ից նա հետախուզվում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում վարելու կամ սթափության վիճակի զննությունից հրաժարվելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։