Լրահոս
2025-09-23
-
ԻրավականԿա՞ հոգեբան կամ հոգեբույժ, ով կհամարձակվի փաստել, որ նա ադեկվատ է, չի տառապում հոգեկան որևէ հիվանդությամբ․ Վահան ՀովհաննիսյանՔրեական գործերով մասնագիտացած իրավաբան եմ, 25 տարի շարունակ հարյուրավոր փորձաքննություններ եմ վերլուծել և կարող եմ փաստել, որ փորձաքննվողները մեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ են ճանաչվել շատ ավելի ադեկվատ վարքագծի դեպքում»։Ավելին20:4523.09.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Բաքվից գերիները կվերադառնան ընտրություններից առա՞ջ. ինտրիգներ ԱԱԾ տնօրենի այցի շուրջՀայլուր 20։30 Բաքվից գերիները կվերադառնան ընտրություններից առա՞ջ. ինտրիգներ ԱԱԾ տնօրենի այցի շուրջԱվելին20:3023.09.25 -
ԻրավականԲԴԽ-ում դատավորներ են պարգևատրվելԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հանդիսավոր ընդունելության ժամանակ մի շարք դատավորների հանձնել է Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահի շնորհած մեդալները: «Մխիթար Գոշ»-ի մեդալներ են հանձնվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին, Սնանկության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանին: Այս մասին հայտնում են ԲԴԽ–ից։ «Երախտագիտության» մեդալով պարգևատրվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը: Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանին հանձնվել է Քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանը հավաստող ՀՀ նախագահի հրամանագիրը։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նստավայրում Անկախության տոնին նվիրված միջոցառմանը պարգևատրվել էին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը և Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը: Շնորհավորում ենք բոլոր դատավորներին բարձր մասնագիտական կարողությունների և դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար:Ավելին20:2323.09.25 -
ՄիջազգայինԻրանում միջուկային զենք են պահանջում. Թեհրանն ամեն պահի սպասում է Իսրայելի նոր հարվածինՄերձավոր Արևելքում կարող է մեծ պատերազմ պայթել: Մամուլը ողողվում է տեղեկություններով, որ Նեթանյահուն մտադիր է օգտագործել ցեղասպանի համբավից ազատվելու, աշխարհին ուժ ցույց տալու վերջին շանսը: Հիմա Իսրայելի վարչապետը Նահանգներից զանգի է սպասում՝ Իրանի դեմ պատերազմի երկրորդ փուլը սկսելու համար, և Թեհրանը պատրաստ է ընդունել հարվածը:Ավելին20:1523.09.25 -
ՔաղաքականՀիմա հայ ժողովրդի նկատմամբ իրականացվում է ավելի ծանր և մահացու գործողություն` ինքնության կապիտուլյացիա․ քաղաքագետԴիմազերծված, սեփական իղձերից, երազանքներից, վրեժից, պատմական հիշողությունից, ազգային ավանդույթներից, սովորություններից, տոտեմներից, խորհրդանիշներից, ..., հրաժարումը կամ մոռացության մատնումը հենց ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ է, որը տվյալ տեսակի էթնոհոգեբանության դեֆորմացիայի միջոցով հանգեցնում է կա‘մ ձուլմանը ավելի դոմինանտ ազգերին, կա‘մ կենսունակության վերացմանը։Ավելին20:0023.09.25 -
ԱշխարհԻսպանիայի ոստիկանությունը սեռական ստրկությունից ազատել է հինգ կնոջԻսպանական ոստիկանությունը ազատ է արձակել հինգ կանանց, որոնք սեռական շահագործման էին ենթարկվել մարդկանց թրաֆիքինգի և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հանցավոր ցանցի կողմից, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է թագավորության իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրության մեջ։ «Իսպանիայի ազգային ոստիկանությունը ազատ է արձակել հինգ կանանց, որոնք սեռական շահագործման էին ենթարկվել միջազգային հանցավոր կազմակերպության կողմից, որը կասկածվում էր մարդկանց թրաֆիքինգի մեջ՝ սեռական շահագործման նպատակով… ինչպես նաև հանրային առողջության դեմ ուղղված հանցագործությունների մեջ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և դեղագործական արտադրանքի տարածման տեսքով Տոլեդո և Մադրիդ նահանգներում», - ասվում է հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ գործողության արդյունքում ձերբակալվել է ութ անձ։ Ոստիկանությունը չորս խուզարկություն է անցկացրել, այդ թվում՝ մեկը թմրավաճառության որջում, որը հետագայում փակվել է, և առգրավվել է երկու կիլոգրամ կոկաին։ Ըստ տեղեկությունների՝ հանցավոր խումբը կազմված էր Լատինական Ամերիկայի և Իսպանիայի քաղաքացիներից։ Կոլումբիայից և Վենեսուելայից կանանց խաբել են աշխատանքի կեղծ խոստումներով, տեղափոխել Իսպանիա, զրկել նրանց փաստաթղթերից, ապա ստիպել են սեռական ծառայություններ մատուցել։ Կանանց շահագործելուց բացի, ցանցը զբաղվել է նաև թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ։ Օրինակ՝ հաճախորդներին կոկաին են առաջարկել այն տարածքում, որտեղ պահվել են զոհերը։ Խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է թմրանյութի մշակման և փաթեթավորման լաբորատորիա։Ավելին19:4623.09.25 -
ԻրավականՉեմ ներելու, որովհետև գիտեն՝ ինչ են անում. Սրբազանի գործով դատարանը հեռացավ՝ որոշում կայացնելուԱյսօր ավարտվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարությունը: Վաղը երեկոյան է դատարանը հրապարակելու իշխանազավթման կոչի մեղադրանքով կալանավորված Սրբազանի գործով վճիռը: Ինքը՝ Սրբազանը, դատարանում իր վերջին խոսքում փառք է տվել Աստծուն, որ կալանավորված է. նախ՝ ազատությունը մեր օրերում ամոթ կհամարեր, բացի դա՝ ինքը զնդանում ավելի ազատ է, քան շատերը՝ ազատության մեջ:Ավելին19:4023.09.25 -
ՄիջազգայինԵվրաեռյակի և Իրանի արտաքին գործերի նախարարները ՄԱԿ-ում կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրըՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է Եվրաեռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա), Իրանի արտաքին գործերի նախարարների և ԵՄ ներկայացուցչի հանդիպումը։Ավելին19:3623.09.25 -
ՔաղաքականԿանադայի դեսպանն այցելել է ՍյունիքՔննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։Ավելին19:3023.09.25 -
ՄիջազգայինԼեհաստանի իշխանությունները որոշել են բացել Բելառուսի հետ սահմանը«Ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ մենք որոշել ենք վերաբացել սահմանային, երկաթուղային և ճանապարհային անցումները, որոնք փակվել էին «Արևմուտք 2025» զորավարժությունների պատճառով»,-ասել է նա։Ավելին19:1523.09.25 -
ՍպորտԴանիել Հակոբյանը ֆուտբոլի շնորհիվ փոխում է ճակատագրեր․ ՀՖՖՀակոբյանի ուղղին սկսել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Բուհում ստացել է ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզումների բակալավրի, ինչպես նաև մագիստրոսի աստիճաններ: Այսքանով, սակայն, չի բավարարվում։ Այժմ հաճախում է ադապտիվ ֆիզիկական դաստիարակության դասընթացներին:Ավելին19:0923.09.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ հետ համագործակցությունը և կարևորել հնարավոր նոր ուղղություններով դրա ընդլայնումը: Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների ընթացքը և մտքեր փոխանակել նոր ծրագրի հիմնական ուղղությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել դրամավարկային, հարկային, վիճակագրության, առողջապահության և թվայնացման ոլորտներում նախանշված բարեփոխումներին: Փոխվարչապետը կարևորել է այս ոլորտներում ԱՄՀ փորձագիտական ներուժի և լավագույն փորձի կիրառումը:Ավելին19:0523.09.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք․ կցորդիչով բեռնատարի քարշակի վրայից կոնտեյները պոկվել և հայտնվել է երթևեկելի գոտումԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Լևան Կ․-ն իր վարած «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարով Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Քեթիի ոլորաններում, վարելու ընթացքում բեռնատարի քարշակի վրայից կոնտեյները ընկել և հայտնվել է երթևեկելի գոտում։Ավելին19:0023.09.25 -
ԻրավականՈրդին սպանել է 63-ամյա հորը ու թաղել մոտակա դաշտում. նա կալանավորվել էՆույն օրը` ժամը 19:40-ին, 30-ամյա որդին ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը: Ըստ նրա՝ մարտի 20-ի գիշերը տանը կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել իր և հոր միջև, ինչի ընթացքում հայրը դանակահարվել է: Հաջորդ օրն էլ որդին հորը հագցրել է նոր շորեր, դին փաթաթել տոպրակներով և թաղել մոտակա դաշտում, իսկ դանակն ու դեպքի ժամանակ հոր հագին եղած շորերը նետել է աղբարկղը:Ավելին18:4523.09.25 -
ՔաղաքականՁեր տղան տեռորի՞ստ էր, որ Արցախում էր ծառայում. հարց՝ Նիկոլ ՓաշինյանինՁեր տղան տեռորի՞ստ էր, որ Արցախում էր ծառայում. հարց՝ Նիկոլ ՓաշինյանինԱվելին18:4023.09.25 -
Արտաքին քաղաքականությունԲելգիայի թագուհին կայցելի Հայաստան«Այս այցը հնարավորություն կընձեռի ընդգծել Կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը և ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրավված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:Ավելին18:3523.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Միքայել սրբազանի ցնցող խոսքը. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակՀայլուր 18։30 Միքայել սրբազանի ցնցող խոսքը. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակԱվելին18:3023.09.25 -
ՀասարակականԻ՞նչ ունեցվածք ունի Միքայել Սրբազանին դատող դատավորը. MediaHubԵրևանում շարունակվում է դարի ամենաամոթալի դատավարությունը. Կալանավորվել, ապա դատարանի առջև են կանգնել Հայ Առաքելական եկեղեցու երկու սրբազաններ և սա տիեզերական մասշտաբի ամոթ է, որը երբեք չի մաքրվի:Ավելին18:2223.09.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը դրական ազդակ է ողջ աշխարհի համար. ԳուտերեշՀայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը դրական ազդակ է ողջ աշխարհի համար: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Անցած տարին հույսի նշույլներ բերեց. օրինակ՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարը և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը։ Բայց չափազանց շատ ճգնաժամեր անվերահսկելի են մնում»,-հայտարարել է նա:Ավելին18:1523.09.25 -
ՀասարակականԵրևանում 47-ամյա վարորդը «BYD»-ով բախվել է վճարային տերմինալին, ապա երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 15:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 47-ամյա Արտյոմ Պ.-ն իր վարած «BYD» մակնիշի էլեկտրական ավտոմեքենան Ֆրունզե Դովլաթյան փողոցի թիվ 3-րդ հասցեի մոտ բախվել է խաչմերուկում տեղադրված վճարային տերմինալին, ապա առաջ ընթացել և բախվել բնակչի սեփական տան դիմաց տեղադրված երկաթե էլեկտրասյանը:Ավելին18:0023.09.25