Լրահոս
Քաղաքական
16:04
23.09.25
242

Չի կարելի կոռուպցիայի դեմ պայքարն օգտագործել մեր դեմ. Փաշինյանը ԱՆԻՖ-ի մասին հարցից վրդովվեց

Img default alt hy

Կոռուպցիայի հետ չհաշտվելը օգտագործվում է մեր դեմ։ Չի կարելի կոռուպցիայի դեմ պայքարն օգտագործել մեր դեմ: Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումին պանելային քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱՆԻՖ-ի մասին հարցին:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում 2018թ.-ից համակարգային կոռուպցիան վերացել է և մինչև այսօր չկա. «Եթե լիներ, ես էդ բոլոր կոռուպցիոն դեպքերից իմ փայը պետք է ունենայի»։

«Այս տարվա մենակ առաջին 9 ամիսներին 2018թ համեմատությամբ 2 մլրդ դոլարի ավելի մուտք է եղել պետական բյուջե: Էդ ԱՆԻՖ-ի պատմությունը դուք որտեղից գիտեք: Մամուլը որտեղից գիտի: Էդ պետությունը ինքը հարց է ունեցել, գնացել է էդ հարցի հետևից»,- նշեց Փաշինյանը: