Լրահոս
Իրավական
17:40
23.09.25
174

Ես լավատեսությունը չեմ կիսում․ դատավորը գիտի՝ ինչ է անելու և իր այդ անելիքը արդար վերդիկտի հետ կապ չունի․ փաստաբան

Img default alt hy

«Պաշտպանության կողմը բոլոր հնարավոր քայլերը կատարեց, բոլոր ջանքերը գործադրեց, նույնիսկ այս միակողմանի դարպասի պայմանում, որ ցույց տա Միքայել Սրբազանի անմեղությունը։ Բայց, ինչպես արդեն լսեցիք մեր վատատես փաստարկները, չենք կարծում, որ սա իրական արդարադատության հարթակ է, որովհետև հակառակ դեպքում մենք կունենայինք նշաններ, որ դատավորը կարող էր ցույց տալ»,- Միքայել սրբազանի վերաբերյալ քրգործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Եթե դատավորը խնդիր չունենար, նա գործը կուղարկեր Շիրակի մարզի դատարան: Այդ քայլը չանելով՝ արդեն պարզ է, որ այս գործը ինքը պետք է քննի, ինքը պետք է դատական ակտը կայացնի»,- ասաց Արա Զոհրաբյանը:

«Ես լավատեսությունը չեմ կիսում, թե փաստաբանների խոսքը կարող է դրական ազդեցություն ունենալ դատարանի վրա։ Կարծում եմ, որ դատավորի վրա որևէ բան ազդեցություն չի ունենում, դուք էլ տեսնում եք, որ դատավորը ընդհանրապես ելույթները լսելիս, նույնիսկ չի նայում ելույթ ունեցողների վրա, նայում է անհաղորդ մի ինչ-որ կետի։ Այնպես որ իր ժեստիկուլացիան էլ խոսում է դրա մասին։ Մենք այդ լավատեսությունը չունենք։

Մեր կարծիքով, ինքը գիտի՝ ինչ է անելու և իր այդ անելիքը արդար վերդիկտի հետ կապ չունի»,–ասաց նա։