Լրահոս
2025-09-25
-
ՔաղաքականՓաշինյանը ժամանել է ՄոսկվաՄոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին:Ավելին14:3325.09.25 -
Արցախ«Վերականգնում» թե՞ վերաձևում․ Ադրբեջանի մշակութային քաղաքականության դիմակը. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը արձագանքում է սեպտեմբերի 24-ին Բաքվում հնչած հայտարարություններին, ըստ որոնց, Ադրբեջանը «վերականգնում է» Շուշիի հայկական եկեղեցիները. «Բաքվում կրկին խոսում են ադրբեջանական բազմամշակութայնության և հանդուրժողականության մասին, պատմում Շուշիում հայկական եկեղեցու «վերականգնման» մասին։ Սա կարող ենք հսկայական «առաջընթաց» համարել, քանի որ ադրբեջանական իշխանություններն ընդունում են, որ Արցախում կան դեռևս «չաղվանականացրած» հայկական կառույցներ: Սեպտեմբերի 24-ին Բաքվում անցկացվել է Ադրբեջանում կրոնական դավանանքների հիշատակի օրվա 5-ամյակին նվիրված հերթական հանդիպումը, որին մասնակցել է նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Վերջինս բազմիցս է աչքի ընկել հակահայ, հայկական կրոնամշակութային ժառանգությունը մերժող հայտարարություններով։ «Պետությունը, որը պահպանում է հայկական եկեղեցին Բաքվի կենտրոնում, մզկիթների հետ միասին վերականգնում է Շուշիի ուղղափառ և հայկական եկեղեցիները։ Սա ադրբեջանցի ժողովրդի և պետության բազմամշակութային քաղաքականությունն է, ինչպես նաև՝ բարոյական գերազանցությունը»,- համաժողովին ասել է Փաշազադեն։ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեին հարկ է հիշեցնել 1990-ական թվականներին կամ դրանից հետո կառուցված հայկական եկեղեցիների, հասարակական նշանակության շենքերի, կանգնեցված խաչքարերի ու հուշարձանների, նաև՝ գերեզմանների մասին, որոնք Ադրբեջանը համակարգված ոչնչացրել է 2020 թվականի պատերազմից սկսած։ Դրանով փորձում է ջնջել հայկական բազմադարյա հետքն Արցախում, իսկ «աղվանական» անվան տակ բռնայուրացնում է միջնադարյան կառույցները։ Բայց անդրադառնանք Շուշիի «ուղղափառ և հայկական եկեղեցիներին», որոնք իբր վերականգնում է Ադրբեջանը։ Հարց է ծագում՝ ո՞վ է քանդել կամ վնասել «ուղղափառ» և հայկական եկեղեցիները, որ վերականգնման անհրաժեշտություն է առաջացել։ «Ուղղափառ» հռչակվածը Կանաչ ժամ անունով հայտնի Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին է, որը Շուշին գրավելու ժամանակ ամբողջությամբ անվնաս էր և Ադրբեջանի կողմից հիմնովին ավերվել է կարճ ժամանակ անց։ Հայկական հռչակվածը Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որը 2020 թվականի հոկտեմբերին երկու անգամ թիրախային խոցվել է հեռահար հրթիռներով։ Վնասված եկեղեցին տևական ժամանակ ծածկված է շինարարական ցանցով և հայտնի չէ, թե ինչ աղավաղումների է ենթարկվել։ Այն, որ Ադրբեջանը շարունակում է համակարգված ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, փաստագրված է թե՛ արբանյակային լուսանկարներով, թե՛ միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցներով։ 2025 թվականի օգոստոսի 29-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը հրապարակել է նոր զեկույց՝ մեկ անգամ ևս արձանագրելով, որ հայկական ժառանգությունը ոչնչացման վտանգի տակ է, և ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տվել աջակցել միջազգային անկախ դիտորդների այցին Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ՝ ստուգելու և փաստագրելու կրոնական ու մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանի վարած քաղաքականությունը նման է թուրքական իշխանությունների քաղաքականությանը․ վերջիններս Աղթամարի Սուրբ Խաչը «վերանորոգեցին», երբ հարյուրավոր եկեղեցիներ արդեն քանդվել կամ վերածվել էին մզկիթների։ Հայկական ճարտարապետությունն առանձնանում է իր ինքնատիպությամբ, պատմական արմատներով ու գեղարվեստական արժեքներով։ Եթե նույնիսկ «վերականգնում» անվան տակ Ադրբեջանը հայտարարի, թե վերականգնում է հայկական եկեղեցիները, ապա դա կարվի հերթական անգամ «աշխարհի աչքին թոզ փչելու» համար։ Մի՞թե սա է Փաշազադեի նշած «բարոյական գերազանցությունը»»։Ավելին14:3025.09.25 -
ԻրավականՄերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած քաղաքացին գիտակցության է եկել․ նա հարցաքննվել է․ «ՀԺ»Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։Ավելին14:2125.09.25 -
ՄիջազգայինՆոր պայթյուն է տեղի ունեցել ՍումիումՈւկրաինական «Հանրային» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումի քաղաքում հերթական պայթյունն է տեղի ունեցել՝ օդային հարձակման մասին տագնապի ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հինգշաբթի ավելի վաղ նույն հեռուստաալիքն արդեն հայտնել էր քաղաքում մի քանի պայթյունների մասին։ «Սումիում ևս մեկ պայթյուն է լսվել», - հաղորդել է հեռուստաալիքը իր Telegram ալիքում։ Ռուսաստանի զինված ուժերը սկսել են հարվածել ուկրաինական ենթակառուցվածքներին 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական հարձակումից երկու օր անց, որը, ըստ ռուսական իշխանությունների, իրականացվել է ուկրաինական հետախուզական ծառայությունների կողմից։ Հարվածները ներառում են պաշտպանական արդյունաբերությունը, ռազմական հրամանատարությունը և կապի օբյեկտները ամբողջ երկրում։ Սակայն, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական զորքերը Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերի ժամանակ չեն թիրախավորում բնակելի շենքերը կամ սոցիալական ենթակառուցվածքները։Ավելին14:1025.09.25 -
ՄիջազգայինԶելենսկին հայտնել է՝ երբ է պատրաստ լքել պաշտոնըԿիևի ռեժիմի առաջնորդի խոսքով՝ նա նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ կարող է խորհրդարանին ազդանշան տալ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները սկսելու համար, եթե հրադադար կնքվի։ Վոլոդիմիր Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա մայիսի 20-ին։ 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի պատճառով։ Զելենսկին մեղադրվել է իշխանությունը մենաշնորհելու մեջ՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Արևմուտքում։ Պուտինը նշել է, որ, նախնական գնահատմամբ, Ուկրաինայում միակ լեգիտիմ իշխանությունը խորհրդարանն է և Գերագույն ռադայի խոսնակը:Ավելին14:0025.09.25 -
ՀասարակականԾայրահեղ ծանր վիճակում գտնվող 29-ամյա տղամարդու կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել․ կասկածյալին հայտնաբերել ենՍեպտեմբերի 21-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 73 շենքի բակում դանակահարություն է տեղի ունեցել և տուժածը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com-ը։Ավելին13:5025.09.25 -
ՄիջազգայինԿրեմլում աջակցում են կենսաբանական զենքից հրաժարվելու Թրամփի նախաձեռնությունըՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը փայլուն է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը՝ երկրները կենսաբանական զենքի մշակումից հրաժարվելու մասին՝ նշելով, որ Մոսկվան աջակցում է դրան: «Նախաձեռնությունն ինքնին փայլուն է, և, իհարկե, Մոսկվայում դրան աջակցում են»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել Է Պեսկովը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ համաշխարհային հանրությունը պետք է ամբողջովին հրաժարվի կենսաբանական զենքի մշակումից, դրա հետևանքներն «աներևակայելի վտանգավոր են»:Ավելին13:4525.09.25 -
ՀասարակականՍեպտեմբերի 25-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումըԱյս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:Ավելին13:3825.09.25 -
ԻրավականԱպօրինի ջրառ` ավտոլվացման կետում. նշանակվել է 1 մլն դրամ տուգանքԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալված հատվածում գործող ավտոլվացման կետում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Վարձակալ Ա.Մ.-ն խախտելով բնապահպանական օրենսդրության պահանջները՝ իրեն պատկանող ավտոլվացման կետում առանց համապատասխան թույլտվության ապօրինի խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Իրավախախտի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 1.000.000դր. չափով:Ավելին13:3525.09.25 -
ՄիջազգայինՈւկրաինան վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետՍիրիան և Ուկրաինան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, որոնք նախկինում խզվել էին Կիևի նախաձեռնությամբ:Ավելին13:3025.09.25 -
ՔաղաքականՄեր ապագայի պատմության դասագրքերում հաստատ լինելու են Միքայել սրբազանի խոսքերը․ Քրիստինե ՎարդանյանՎերջում եկանք պարզ եզրակացության. որքան էլ փորձում են ջնջել մեր պատմությունը, հենց հիմա, շատերի զրկանքների գնով գրվում է մեր իրական պատմությունը, մեր ապագայի պատմության դասագրքերը, որտեղ հաստատ լինելու են նաև Միքայել Սրբազանի խոսքերը:Ավելին13:1925.09.25 -
ԱրցախՍտեփանակերտի բենզինի պահեստում ողբերգական պայթյունի 2-րդ տարելիցն էԱյսօր Արցախի բենզինի պահեստի ողբերգական պայթյունի երկրորդ տարելիցն է: Ինչպես հիշում եք, գաղթից առաջ վառելիք հայթայթելու համար մարդիկ հավաքված էին եղել Ստեփանակերտի մերձակայքում գտնվող բենզինի պահեստի մոտ, երբ որոտացել էր պայթյունը՝ խլելով 219 մարդու կյանք, վիրավորելով շուրջ 300-ին: Մինչև հիմա ավելի քան 2 տասնյակ մարդ անհետ կորած է համարվում:Ավելին13:1525.09.25 -
ԻրավականՀՀ գլխավոր դատախազն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը:Ավելին13:0025.09.25 -
ՔաղաքականՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Կանադայի դեսպանինՄեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանում Կանադայի դեսպան Նորին Գերազանցություն Էնդրյու Թըրներին Կապանի կենտրոնում և նրան ներկայացնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության խնդիրներն ու գործունեությունը Հայաստանի հարավում: Այս մասին նշված է առաքելության Facebook-ի էջում:Ավելին12:5525.09.25 -
ԻրավականՓաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվելՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նոր Հաճն քաղաքի 42-ամյա մի բնակիչ համացանցի միջոցով ձեռք է բերում թմրամիջոցներ և դրանք տեղադրելով` իրացնում Երևանի տարբեր թաղամասերի շենքերի մուտքերում։ «Օպերատիվ տվյալն իրացվեց սեպտեմբերի 19-ին: Ժամը 13.30-ի սահմաններում մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Օպել»-ով հանդերձ տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի մեկ և 7 գրամից ավելի ընդհանուր քաշով մեթամֆետամինի վեց փաթեթ։ Նա հայտնեց, որ կրիստալի վեց փաթեթները ձեռք է բերել «Տելեգրամյան» կայքի միջոցով` տեղադրելով իրացնելու նպատակով։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա վարած ավտոմեքենայում հայտնաբերվեց թափանցիկ և սպիտակ կպչուն ժապավեններով, ավելի քան 15 գրամ ընդհանուր քաշով, մեթամֆետամինի 14 փաթեթ և այլն։ 42-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին12:4525.09.25 -
ՔաղաքականՄիջազգային հայտնի փաստաբանը ԱՄՆ պաշտոնյաներին է ներկայացրել Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու դեմ տարվող գործողություններըՄիջազգային հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն այս օրերին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ պաշտոնյաների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացնում այն «զրպարտիչ» գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Այս մասին նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել. «Յուրաքանչյուր մայրաքաղաքում, որտեղ էլ կայցելենք, շարունակելու ենք բացահայտել այն զրպարտիչ գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Հայաստանի կառավարությունը բանտարկել է պարոն Կարապետյանին՝ Հայաստանի ամենահարգված գործարարներից մեկին անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներով։ Իշխանությունները վարկաբեկում են Հայ Առաքելական Եկեղեցին՝ հարձակվելով հայ ժողովրդի հավատի և ազգային ինքնության հիմնարար սյուների վրա»,– գրել է նաԱվելին12:3425.09.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Մարդասպանի որոնումը շարունակվում է. զոհերի հոգեհանգիստն է այսօրՀայլուր 12։30 Մարդասպանի որոնումը շարունակվում է. զոհերի հոգեհանգիստն է այսօրԱվելին12:3025.09.25 -
ՀասարակականՀանդիսությունների սրահում հարսանեկան արարողությունը վերածվել է ծեծկռտուքիՈստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:Ավելին12:1925.09.25 -
ՄիջազգայինՀութիները թիրախավորել են Իսրայելի Էյլաթ քաղաքըՀութիների խոսնակ Յահյա Սարին հայտարարության մեջ նշել է, որ Եմենի զինված ուժերը երկու անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Իսրայելի Ումմ ալ-Ռաշրաշ քաղաքի (Էյլաթ) երկու նպատակակետեր։ Հայտարարության մեջ հաստատվում է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակներին՝ նշելով, որ իսրայելական համակարգերը չեն կարողացել որսալ անօդաչու սարքերը։Ավելին12:1525.09.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 25.09.2025Մամուլի տեսություն 25.09.2025Ավելին12:0625.09.25