Լրահոս
Քաղաքական
12:34
25.09.25
276

Միջազգային հայտնի փաստաբանը ԱՄՆ պաշտոնյաներին է ներկայացրել Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու դեմ տարվող գործողությունները

Img default alt hy

Միջազգային հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն այս օրերին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ պաշտոնյաների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացնում այն «զրպարտիչ» գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Այս մասին փաստաբան Ռոբերտ Ամստերդամը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել.

«Յուրաքանչյուր մայրաքաղաքում, որտեղ էլ կայցելենք, շարունակելու ենք բացահայտել այն զրպարտիչ գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Հայաստանի կառավարությունը բանտարկել է պարոն Կարապետյանին՝ Հայաստանի ամենահարգված գործարարներից մեկին անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներով։

Իշխանությունները վարկաբեկում են Հայ Առաքելական Եկեղեցին՝ հարձակվելով հայ ժողովրդի հավատի և ազգային ինքնության հիմնարար սյուների վրա»,– գրել է նա։