Լրահոս
Միջազգային
14:00
25.09.25
285

Զելենսկին հայտնել է՝ երբ է պատրաստ լքել պաշտոնը

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ պատրաստ է լքել պաշտոնը հակամարտության ավարտից հետո։  Այս մասին նա ասել Է Axios-ին տված հարցազրույցում։  

«Հարցին, թե արդյոք նա իր աշխատանքն ավարտված կհամարի, երբ պատերազմն ավարտվի, Զելենսկին ասել է, որ պատրաստ կլինի հրաժարական տալ», -«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է հրապարակման մեջ։ 

Կիևի ռեժիմի առաջնորդի խոսքով՝ նա նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ կարող է խորհրդարանին ազդանշան տալ ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքները սկսելու համար, եթե հրադադար կնքվի։

Վոլոդիմիր Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա մայիսի 20-ին։ 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի պատճառով։ Զելենսկին մեղադրվել է իշխանությունը մենաշնորհելու մեջ՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Արևմուտքում։

Պուտինը նշել է, որ, նախնական գնահատմամբ, Ուկրաինայում միակ լեգիտիմ իշխանությունը խորհրդարանն է և Գերագույն ռադայի խոսնակը: