Լրահոս
2025-09-25
-
ՔաղաքականԻ՞նչ նվեր է ստացել Արարատ Միրզոյանը Սերդար ՔըլըչիցԱրտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբեր ամսին հայտարարագրել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչից ստացած նվերը: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթից»: Քըլըչը Միրզոյանին նվիրել է 73, 473 դրամ արժողությամբ զարդանախշերով ապակե թաս: Նվերը Միրզոյանը ստացել է սեպտեմբերի 12-ին: Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սեպտեմբերի 12-ին ժամանել էր Հայաստան, նրան ընդունել էին ԱԳՆ-ում: Քըլըչը 2021-ին՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր, առաջին անգամ էր Երևանում: Անկարայի բանագնացն առավոտյան Հայաստան էր ժամանել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով, որտեղ նրան դիմավորել էր Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:Ավելին12:0025.09.25 -
ՀասարակականՀՀ ԿԲ-ի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ժամանակավորապես անհասանելի կլինիՍեպտեմբերի 25-ին՝ մինչև ժամը 18:00-ն, տեխնիկական աշխատանքների կատարման պատճառով հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը: «Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում։Ավելին11:4925.09.25 -
ԻրավականԱրթուր Բաբաջանյանը որոնվում է որպես անհետ կորածՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թ. ծնված Արթուր Բաբաջանյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին11:4525.09.25 -
ՔաղաքականՎալոդյա Գրիգորյանն անցավ կարճ, բայց փառահեղ քաղաքական ճանապարհ․ Մանե ԹանդիլյանԱմեն օր շարունակում էր լինել համայնքի, համայնքի բնակչի կողքին՝ կրելով իր բաժին պատասխանատվությունը՝ անկախ կարգավիճակից։Ավելին11:3725.09.25 -
ՀասարակականԱրարատում 4 հոգի մտել են Չինաստանի քաղաքացիների տուն ու այնտեղից հափշտակել 40 հազար դոլարԵրեկ՝ սեպտեմբեի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաբաց գյուղի տներից մեկում, որտեղ օտարերկարցիներ են բնակվում, գողություն է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել Արարատի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում 4 հոգի այցելել են Նորաբաց գյուղի Երևանյան 3-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են Չինաստանի Հանրապետության քաղաքացիներ, թակել են դուռը և երբ նրանք բացել են, այդ անձինք հրել են նրանց, ներս մտել, նրանց փակել մեկ այլ սենյակում, իսկ սենյակներից մեկից գողացել ննջասենյակում պահվող 40 հազար դոլար, ապա դիմել փախուստի: Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին11:3025.09.25 -
ՄիջազգայինԱՄՆ պետդեպն ու ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ են հայտնել Ռուբիո-Լավրով հանդիպումիցՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։Ավելին11:1925.09.25 -
Ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայալեզու էջ է բացել ֆեյսբուքումԱմերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքում բացել է հայալեզու էջ, որտեղ պարբերաբար հրապարակումներով կանդրադառնա գործարար Սամվել Կարապետյանի գործին ու հայ առաքելական եկեղեցու դեմ արշավին։Ավելին11:0425.09.25 -
ՄիջազգայինԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման համար ստորագրվել է 3 տարվա համագործակցության ճանապարհային քարտեզՄոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին լիակատար համաձայնագրի իրականացման համատեղ կոմիտեի առաջին նիստում ընդունվել է 3 տարվա համագործակցության ճանապարհային քարտեզ։Ավելին11:0025.09.25 -
Հասարակական7 տարի է` Հայաստանս վերածել են գերեզմանի, մահը խժռում է ջահել կյանքեր. մինչև ե՞րբ, ժողովո՛ւրդ. Աստղ ԳալեյանՄեր պարտությունների շարքը սկսվեց այն ժամանակ, երբ 44-օրյայից հետո թույլ տվեցինք նրա (նկատի ունի Նիկոլ Փաշինյան-հեղ.) մուտքը Եռաբլուր, այս մասին գրել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։ «Մեր պարտությունների շարքը սկսվեց այն ժամանակ, երբ «+ - 50» էին մեր երեխեքը, երբ «կարող էինք կանգնեցնել պատերազմը, կլիներ նույն արդյունքը, բայց առանց զոհերի», երբ «Արցախը Հայաստան է», հետո վերածվեց «Ղարաբաղն Ադրբեջան» է, երբ ինքը՝ Նիկոլ կոչվածը, պատասխանատուն էր, բայց ոչ մեղավորը, երբ մայրերին Եռաբլուրից քարշ տալով տարան ու ոչ մեկ չպատժվեց, երբ բարձրաստիճան հոգևորականներ են դատվում, հայրենիք սիրող մարդիկ, Արցախ ազատագրած նախագահներ ու հայրենիքի հայրեր…. համատարած անտարբերություն է, ու այս ամենը հետևանքն է ամենաթողության»,-նշել է Գալեյանը։ Գալեյանն ընդգծել է՝ 7 տարի է՝ Հայաստանը վերածել են գերեզմանի, մահը խժռում է ջահել կյանքեր։ «Մինչև ե՞րբ, ժողովո՛ւրդ…»,- գրել է Աստղ Գալեյանը։Ավելին10:5425.09.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք․ «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ այն դարձել է ոչ շահագործելիԵրեկ՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում ավտոմեքենա է այրվում։Ավելին10:4525.09.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:Ավելին10:3425.09.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9 մ/վ, սեպտեմբերի 28-29-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։Ավելին10:3025.09.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:2125.09.25 -
ՀասարակականԱմոթ ա ասելը՝ էշություն ա. խաղողագործը պեչատ փոխող իշխանությանը կանչում է խաղողի այգիԱրմավիրի դաշտերում ֆերմերները դժգոհ են խաղողի այս տարվա գնից: Այնինչ պատասխանատուները վստահեցնում են, թե մթերման գինը գյուղացու սրտով է։Ավելին10:1525.09.25 -
Մամուլի տեսությունԹուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են նվերներ․ «Ժողովուրդ»Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետեւյալ նվերները.Ավելին10:1025.09.25 -
ՀասարակականՄի շարք բնակավայրերում գազ չի լինիԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին10:0625.09.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԻշխող թիմում կարծում են, որ պետք է մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պաշտոնանկ արվեն, եթե ոչ` ՆԳ նախարարը:Ավելին10:0025.09.25 -
ՔաղաքականՓաշինյանը մեկնել է ՌուսաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Սեպտեմբերի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:Ավելին09:5825.09.25 -
Մամուլի տեսությունԻշխանության ձևավորած թունավոր մթնոլորտի ուղիղ հետևանքները. «Փաստ»Դեպքի մասին հայտնի դառնալուց գրեթե անմիջապես հետո թե՛ քաղաքական տարբեր գործիչների, թե՛ համայնքի բնակիչների, թե՛, ընդհանրապես, քաղաքացիներից շատերի հայացքներն ուղղվեցին դեպի օրվա իշխանությունը: Իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արձագանքեց, «խստորեն դատապարտեց» կատարվածը, ցավակցեց...Ավելին09:5525.09.25 -
Մամուլի տեսությունԱրտահանման խոցելիության «վեկտորները». «Փաստ»Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները հենց առաջին հայացքից ցույց են տալիս շոկային թվեր, սակայն դրանց խորքային վերլուծությունը հստակորեն վեր է հանում այն պատկերը, որ Հայաստանի արտահանման կառուցվածքը տարիներ շարունակ մնացել է լրջորեն կենտրոնացված շատ նեղ ապրանքային խմբերի ու աշխարհագրական ուղղությունների վրա։ Իսկ վերջին տարիներին արձանագրված աճերն ու բացարձակ ծավալները հիմնականում պայմանավորված են եղել ոչ թե կայուն արդյունաբերական առաջընթացով կամ նոր շուկաների նվաճմամբ, այլ վերաարտահանման ժամանակավոր հնարավորություններով, հատկապես՝ ոսկու ոլորտում։Ավելին09:5025.09.25