Լրահոս
Հասարակական
13:50
25.09.25
1 744

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 29-ամյա տղամարդու կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել․ կասկածյալին հայտնաբերել են

Img default alt hy

Սեպտեմբերի 21-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 73 շենքի բակում դանակահարություն է տեղի ունեցել և տուժածը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com-ը։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատարություն տալու և նա հիվանդանոց է բերվել թիկունքի տարբեր մասերում սուր կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի վնասվածքներով:

Մինչ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում էին վիրավորի կյանքի համար, ով հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, բարեբախտաբար բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով, օպերատիվ տեղեկություններով պարզել են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները: 

Վիրավորը Երևանի բնակիչ 29-ամյա Անդրանիկ Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ: 

Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ Արտաշիսյան փողոցի 73 շենքի հարակից տարածքում Անդրանիկ Ա.-ին դանակահարել է  Երևանի բնակիչ 21-ամյա Արմեն Մ.-ն, ում Շենգավիթի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ նա հայտնել է, որ արարքը կատարել է ինքը, իսկ հանցագործության գործիք դանակը գտնվում է իր բնակության հասցեում:

Դեպքի փաստով ոստիկանության Շանգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին: