Լրահոս
Քաղաքական
12:55
25.09.25
141

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Կանադայի դեսպանին

Img default alt hy

Մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանում Կանադայի դեսպան Նորին Գերազանցություն Էնդրյու Թըրներին Կապանի կենտրոնում և նրան ներկայացնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության խնդիրներն ու գործունեությունը Հայաստանի հարավում: Այս մասին նշված է առաքելության Facebook-ի էջում:

«Կանադան աջակցում է առաքելությանը դրա գործունեության առաջին օրերից: Ներկայումս կանադացի մեկ խորհրդական է աշխատում է EUMA-ում»,- ասված է գրառման մեջ: