Լրահոս
2025-09-25
-
ՀասարակականԻսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը փակ կլինիԱյս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։Ավելին19:1525.09.25 -
ՄիջազգայինՆեթանյահուն հայտնել է Սիրիայի հետ համաձայնագիր կնքելու իր պայմանների մասինՆրա խոսքով՝ Սիրիայի հետ բանակցությունները ընթացքի մեջ են, և երկու երկրների միջև գործարքը «կախված է Իսրայելի շահերի ապահովումից, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են Սիրիայի հարավ-արևմտյան մասի ապառազմականացումը և Սիրիայում դրուզների անվտանգության և պաշտպանվածության ապահովումը»։Ավելին19:0025.09.25 -
ԻրավականՄարմարիկի 66-ամյա բնակչուհու տան բակում հայտնաբերվել է 3.5 կիլոգրամից ավելի կանեփի չորացված զանգվածՀամայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարիկ գյուղի բնակիչ 66-ամյա մի կին կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ պատշգամբում՝ 3.5 կիլոգրամից ավելի կանեփի չորացրած զանգված: Կատարվում է նախաքննություն:Ավելին18:4525.09.25 -
Արցախ«Չգիտեի, որ էլ երբեք ոչինչ առաջվանը չի լինի»․ Մետաքսե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել ՍտեփանակերտիցԱրցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որը նկարահանել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտում ու գրել է․ «Տեսանյութը՝ 25.09.2023թ.,ժամը՝ 18։06 Երեկ արդեն լույս ունեինք, մերը չէր, ադրբեջանցիներն էին միացրել։ Ոչ մի էմոցիա չառաջացրեց՝ ոչ ուրախություն, ոչ զայրույթ, միևնույն էր։ Միակ տարբերությունն այն էր, որ երբ տան բոլոր լույսերը միացան, այլևս չանջատեցի. խնայելու կարիք չկար, մերը չէր… Բայց զգացի կամ միգուցե հասկացա, որ կորցնում եմ կապը իրականության հետ ու փոքրիկ երեխայի պես փախա, մտա իմ աշխարհ … այնտեղ լավ էր, այնտեղ ուզում էի մնալ … Նայում էի շուրջբոլորս ու չէի հասկանում մարդկանց, որ շտապում են գնալ, գնալ իրենց քաղաքից, իրենց տնից, իրենց կյանքից ու ինձ թվում էր, որ բոլորը արդեն հեռացել են, իսկ ես ՏՈւՆ եմ գնում ու ամեն ինչ առաջվանը կլինի։ Գնում էի ՏՈւՆ ու չգիտեի, դեռ չգիտեի, որ էլ երբեք ոչինչ էլ առաջվանը չի լինի, գնում էի ՏՈւՆ ու չգիտեի, որ ձայները որոտինը չեն, որ… Ու հիմա էլ իմ բոլոր օրերում միայն ՏՈւՆ տանող ճանապարհն է …»։Ավելին18:3925.09.25 -
ՔաղաքականՏնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան«Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ չեմ ստանում իմ ցանկությամբ), տարիներ շարունակ որպես նախագահի տեղակալ աշխատավարձ եմ ստացել։Ավելին18:3425.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Դաժան սպանության զոհերին վերջին հրաժեշտն են տալիս. սուգ է Փարաքարում, ԷջմիածնումՀայլուր 18։30 Դաժան սպանության զոհերին վերջին հրաժեշտն են տալիս. սուգ է Փարաքարում, ԷջմիածնումԱվելին18:3025.09.25 -
ԱշխարհՖրանսիայի նախկին նախագահը դատապարտվել է 5 տարվա ազատազրկմանԱյդ մասին այսօր հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։Ավելին18:2525.09.25 -
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ Երևանում. 4 մեքենա է բախվելԱյսօր՝ սեպտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Մետաքս թաղամասում՝ «Մետաքս Գոլդ»-ի դիմաց, բախվել են «Mustang», «BMW», «Opel», և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Mustang»-ը:Ավելին18:2025.09.25 -
ՄիջազգայինԳազայում 1 օրում 30 մարդ է զոհվել իսրայելական հարվածներից հետևանքովԱշ-Շաֆա բժշկական համալիրի տնօրենը հայտնել է, որ բժշակական համալիրում իրավիճակը ողբերգական է և չափազանց վտանգավոր։Ավելին18:1525.09.25 -
ՔաղաքականՓաշինյանն ու Պուտինը ոչ պաշտոնական զրույց են ունեցելԱվելի վաղ հայտնել էինք՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Ավելին18:1125.09.25 -
ՀասարակականԱննա Մաքսիմն ազատազրկված կանանց ներկայացրել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմըՔրեակատարողական ծառայության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցությամբ շարունակվում է հայկական կինոյի հանրահռչակումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում։ Այս նախաձեռնության շրջանակում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված կանանց ցուցադրվել է «Մեդալի հակառակ կողմը» դրաման։ Ֆիլմը հանդիսատեսին ներկայացնելու նպատակով հիմնարկ են այցելել բեմադրող ռեժիսոր և սցենարի հեղինակ Աննա Մաքսիմը, որը մարմնավորել է նաև գլխավոր հերոսուհուն, ինչպես նաև հիմնադրամի ներկայացուցիչները։ Աննա Մաքսիմն իր խոսքում ընդգծել է, որ յուրաքանչյուր կին կարող է հայտնվել տարբեր իրավիճակներում, սակայն միշտ կա հաղթանակի և լույսի ճանապարհը՝ դժվարություններից դուրս գալու և կյանքը վերսկսելու հնարավորություն։ Ֆիլմը պատմում է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի դժվարությունների և հաղթանակների մասին։ Այն ջերմորեն է ընդունվել ազատազրկված անձանց կողմից․ հանդիսատեսը հուզված և զգայուն արձագանքել է յուրաքանչյուր դրվագին։ Ցուցադրության ավարտին ազատազրկված անձինք շնորհակալություն են հայտնել՝ իրենց առօրյայից թեկուզ կարճ ժամանակով կտրվելու, բազում զգացմունքներ ապրելու և կյանքի նոր սկզբի հավատ ներշնչելու համար։ Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացումը և մշակույթի դերն այդ գործընթացում, շարունակում է իր ակտիվ համագործակցությունը Հայաստանի մշակութային գործիչների և կազմակերպությունների հետ։Ավելին18:0025.09.25 -
ԻրավականՊայթյունից հետո արցախցիներից շատերը անհետացել են տարակուսելի հանգամանքներում. փաստաբան«Մինչև վերջերս աղոտ պատկերացում ունեի երկու տարի առաջ Ստեփանակերտի բենզինի պահեստում ողբերգական պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց խնդրի մասին:Ավելին17:5025.09.25 -
ՀասարակականՀԷՑ-ի ՔՊ-ական կառավարիչը ամսական ստանում է 5 200 000 ՀՀ դրամ. ՀԷՑ վերահսկողական կոմիտե«Ընդհանուր առմամբ, ՀԷՑ-ում ՔՊ-ական և էներգետիկայի հետ կապ չունեցող 8 նշանակվածների տարեկան աշխատավարձը կազմում է 212 976 000 ՀՀ դրամ։ 7 տարվա հաշվարկով թիվը կկազմի 1 490 832 000 ՀՀ դրամ։Ավելին17:4525.09.25 -
ԱրցախԴժոխքի կրակից փրկված տղան. սարսափելի ճիչեր է հիշում արցախցի 19-ամյա ԱրթուրըԴժոխքի կրակից հրաշքով է փրկվել 19-ամյա Արթուրը: Սարսափելի ճիչեր է հիշում ու այրված մարմինների հոտը, որը ուշաթափության էր հասցնում: Կրակի սարսափազդու տեսարանից առավել փրկություն խնդրող մարդկանց հոգեմաշ ձայները չի կարողանում մոռանալ Արթուրը: Պայթյունից դեմքն ու ձեռքերը վնասած տղան երկու տարի անց չի համարձակկվում նայել հայելու մեջ:Ավելին17:4025.09.25 -
ՔաղաքականԽաչատուրյանը և Կոստանդնուպոլսի էկումենիկ պատրիարքը քննարկել են քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության գործում համագործակցությունըՆյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Կոստանդնուպոլսի Արքեպիսկոպոս և Էկումենիկ Պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության գործում համագործակցության հնարավորությունները։ Կողմերը կարևորել են համամարդկային նշանակության մշակութային արժեքների պաշտպանության հարցը՝ ընդգծելով դրա համընդհանուր կարևորությունն ու արդիականությունը։ Անդրադարձ է կատարվել նաև մարդասիրական գործունեությանը և հումանիտար խնդիրներում գործակցությանը։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Նորին Սրբության հումանիտար գործունեությունը և այդ ուղղությամբ ցուցաբերած պատրաստակամությունը։Ավելին17:3525.09.25 -
ԻրավականԻջևանում կատարված սպшնության փորձը բացահայտվել է․ կատարողը ձերբակալվել էՍեպտեմբերի 20-ին` ժամը 20-ին, Ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, ըստ որի` կացնով հարվածել էին Իջևանի Բլբուլյան փողոցի մի բնակչի ձեռքին և ոտքին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ավելի ուշ նույն դեպքի վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև «Իջևան» բժշկական կենտրոնից: Հայտնեցին, որ 35-ամյա տղամարդը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության: Մեկնել են Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները: Պարզվել է, որ տուժածի հետ նախկինում ունեցած տարաձայնությունները պարզելիս իր մոտ եղած կացնով նրան վնասվածքները պատճառել է Իջևանի Ասլանյան փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, որը դեպքից հետո դիմել է փախուստի: Տավուշի քրեական և Իջևանի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման և բացատրական աշխատանքից հետո 39-ամյա տղամարդը սեպտեմբերի 23-ին ներկայացել է վարչություն և խոստովանել արարքը։ Նա տեղափոխվել է Տավուշի մարզային քննչական վարչություն, ապա` ձերբակալվածների պահման վայր։Ավելին17:3025.09.25 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկումՍեպտեմբերի 25-ին, ժամը 15։53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայւն և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով պահեստային հատվածում այրվում են արկղեր և տարաներ։Ավելին17:2025.09.25 -
ՍպորտՀայտնի է Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամների ելույթների ժամանակացույցն աշխարհի առաջնությունումՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում:Ավելին17:1525.09.25 -
Սփյուռք«Նիկոլ, դավաճան», «Ձեռքերդ հեռու սրբավայրից»․ բողոքի ակցիա՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մոտՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է ընթանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների դեմ տասնյակ մարդիկ դուրս են եկել հանրահավաքի այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր են ճանաչել իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Հավաքվածներն իրենց հետ բերել են Հայաստանի դրոշներ, ինչպես նաև «Նիկոլ, դավաճան», «Փաշինյանը թշնամի է», «Ձեռքերդ հեռու սրբավայրից» գրությամբ պաստառներ։ Ցուցարարները իշխանություններից պահանջել են անհապաղ ազատ արձակել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Նախօրեին տեղի է ունեցել արքեպիսկոպոսի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում Աջապահյանը մեղավոր է ճանաչվել իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։Ավելին17:0725.09.25 -
ՔաղաքականՄենք հանձնառու ենք շարունակել խորացնել Հայաստան-Էստոնիա երկկողմ գործընկերությունը․ ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարարի գրառումը X հարթակում Էստոնիայի ԱԳ նախարարի հետ ունեցած շփումների վերաբերյալ. «Միշտ հաճելի է շփվել իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ: Այս անգամ Նյու Յորքում մտքեր փոխանակեցինք ներկայիս մարտահրավերների և բազմակողմ հարթակներում մեր ակտիվ փոխգործակցության շուրջ: Որպես ժողովրդավար և համախոհ գործընկերներ՝ մենք հանձնառու ենք շարունակել խորացնել Հայաստան-Էստոնիա երկկողմ գործընկերությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության»:Ավելին17:0025.09.25