Լրահոս
Իրավական
14:21
25.09.25
844

Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած քաղաքացին գիտակցության է եկել․ նա հարցաքննվել է․ «ՀԺ»

Img default alt hy

Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տուժած քաղաքացին գիտակցության է եկել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից՝ նշելով.

«Քննիչը նրան հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։ 

Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Վիրավորում ստացած անձ Արծրուն Գալստյանն է: