Լրահոս
Միջազգային
13:45
25.09.25
150

Կրեմլում աջակցում են կենսաբանական զենքից հրաժարվելու Թրամփի նախաձեռնությունը

Img default alt hy

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը փայլուն է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը՝ երկրները կենսաբանական զենքի մշակումից հրաժարվելու մասին՝ նշելով, որ Մոսկվան աջակցում է դրան:

«Նախաձեռնությունն ինքնին փայլուն է, և, իհարկե, Մոսկվայում դրան աջակցում են»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել Է Պեսկովը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ համաշխարհային հանրությունը պետք է ամբողջովին հրաժարվի կենսաբանական զենքի մշակումից, դրա հետևանքներն «աներևակայելի վտանգավոր են»: