Լրահոս
Արցախ
23:44
24.03.22
3 911

Ներխուժում Փառուխ. վերջին տեղեկությունները դեպքի վայրից

Img default alt hy

Հինգշաբթի Փառուխ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը հասնում է 100-ի:

Հարևան Խրամորթում «Հայլուրի» թղթակցին գյուղապետն ասել է՝ բանակցությունների ժամանակ ռուս խաղաղապահները առաջարկել են «միջանցք տալ» ադրբեջանցիներին, որ հեռանան:

Ժամը 23:00-ին բանակցությունները դեռ որևէ արդյունք չէին տվել:

Գյուղապետի տեղեկությամբ, Քարագլուխ բարձունքը, որը գրավելը ադրբեջանական զորքի հիմնական նպատակն էր, մնում է մեր վերահսկողության տակ:

Խնապատի համայնքապետն էլ վստահեցրել է, որ գյուղում իրավիճակը վերահսկելի է և հերքել է տեղեկությունը, թե Խնապատի սարերը լցված են ադրբեջանցի զինծառայողներով: