Լրահոս
Քաղաքական
19:30
20.03.25
196

Եթե ուզեն ձեզ սպանել, պահնորդները չեն փրկի. նախընտրական խստացումներ՝ պադավատապետությունում

Երևանում մեքնենաների մեջ ապօրինի զենք փնտրելու շոուներից հետո Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում այսօր քննարկվել է մի նախագիծ, որով նախատեսվում է կրճատել թիկնազորով շրջող մարդկանց թիկնապահների թիվը: 

Մեկ մեքենայում՝ երեք թիկնապահ, ներառյալ՝ վարորդ-թիկնապահը. այս փոփոխությունն է առաջարկում ներքին գործերի նախարարությունը, ինչը պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սրտով է: Նա կարծում է՝ որոշ մարդիկ թիկնազորը որպես զորք ունենալու հնարավորություն են դիտարկում: