Լրահոս
Հայաստան
23:00
27.05.22
209

«Նախկիններ» բառը լսելուց հետո որոշ մարդկանց մոտ տրամաբանությունն անջատվում է. Աշոտ Բարսեղյան

Գործարար Աշոտ Բարսեղյանն ասում է, որ բիզնես շրջանակները արդեն շատ լավ հասկանում են, թե ուր է տանելու գործող իշխանությունների վարած քաղաքականությունը:

Գործարարի կարծիքով՝ շատերի մոտ կա վտանգի զգացողություն, որ իշխանությունների գործողությունները հանգեցնելու են տնտեսական ու քաղաքական կատաստրոֆայի, սակայն շատերը զգուշանում են դիրքորոշում հայտնելուց՝ վախենալով բռնաճնշումներից: