Լրահոս
Հասարակական
11:18
25.02.22
167

Նախկին ռազմագերին կմնա ազատության մեջ. դատախազության բողոքը մերժվել է

Img default alt hy

Նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանը կմնա ազատության դեմ` վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազության բողոքը։ Տեղեկությունը ֆեսյբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ռոբերտ Նալբանդյանը 2021-ի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ էր գերեվարվել, իսկ դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձել Հայաստան։ Դրանից հետո շուրջ 2 ամիս նա կալանքի տակ էր և այս տարվա հունվարի 7-ին հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել։

«Այս գլոբալ թոհուբոհի մեջ փոքր լավ լուրով եմ ուզում կիսվել (ինձ համար՝ մեծ). այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազության բողոքը նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանին ազատ արձակելու որոշման դեմ։ Ռոբերտը կմնա ազատության մեջ։ Այդ կարևոր որոշումը կայացրեց դատավոր Կարեն Բիշարյանը»,- գրել է Մելիքյանը։