Լրահոս
Իրավական
14:45
06.05.22
143

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել է Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու ու գրավը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Աղվան Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների համար: Հովսեփյանի պաշտպանը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը: