Լրահոս
Հասարակական
20:46
28.12.22
82

Նախատոնական տրամադրություն Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում

Img default alt hy

Գալիք տոներին ընդառաջ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում տոնական միջոցառումներ են կազմակերպվում։

Հերթական միջոցառումը տեղի է ունեցել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում, որի շրջանակում տատիկ-պապիկները վայելել են երաժշտական և պարային բազմաթիվ կատարումներ։

Տուն-ինտերնատի բնակիչները ներկաներից ստացել են շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։