Լրահոս
Սպորտ
10:10
17.01.23
107

Նավասը կարող է դառնալ Ռոնալդուի թիմակիցը

Img default alt hy

Armsport.am-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, ցանկանում է ձեռք բերել Կեյլոր Նավասին:

Օրեր առաջ սաուդյան ակումբի դարպասապահ Դավիդ Օսպինան լուրջ վնասվածք էր ստացել։ Այդ կապակցությամբ արաբական ակումբը շտապ դարպասապահ է փնտրում, ով կփոխարինի նրան:

Ինչպես հայտնում է Marca-ն, «Ալ Նասրն» այժմ բանակցություններ է վարում Կեյլոր Նավասի հետ։

36-ամյա դարպասապահի տրանսֆերը կարող է ձևակերպվել մինչև այս շաբաթվա վերջ, երբ ՊՍԺ-ն կժամանի Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու ընկերական հանդիպմանը «Ալ Նասրի» և «Ալ Հիլալի» աստղերի հետ։