Լրահոս
Միջազգային
23:45
04.11.25
190

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Զելենսկու հետ․ ի՞նչ են քննարկել

Img default alt hy

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը պաշտոնական այցով ժամանել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

«Ես հայտնեցի, որ այս անիմաստ պատերազմը պետք է ավարտվի, և որ խաղաղությունը, որ ձեռք կբերվի նախագահ Թրամփի ջանքերի շնորհիվ, առաջ ընթանալու միակ հնարավոր ուղին է», - գրել է պաշտոնյան։ 

«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդում է, որ Ուիթաքերն առաջին անգամ է Ուկրաինայում։ Նա գլխավորում է Հյուսիսատլանտյան դաշինքի պատվիրակությունը։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանն արդեն հանդիպել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիհալի հետ։ Շմիհալը նշել է, որ ՆԱՏՕ-ում գործընկեր երկրների դեսպանների հետ հանդիպման հիմնական թեման եղել է Ուկրաինայի կարիքներն առաջիկա ձմռանը։ 

Ուիթաքերն ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինային Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարումները, ինչպես նաև Ռուսաստանի «ստվերային նավատորմի» արգելքը կարող են  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դրդել հաշտության բանակցությունների։