Լրահոս
Միջազգային
23:18
25.02.22
135

ՆԱՏՕ-ն մտադիր է շարունակել Ուկրաինային սպառազինությունների մատակարարումը

Img default alt hy

Դաշինքը մտադիր է շարունակել Ուկրաինային արևմտյան սպառազինությունների մատակարարումը, ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգերը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը արտակարգ առցանց գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Reuters-ը։

«Կրեմլի նպատակները միայն Ուկրաինայով չեն սահմանափակվում։ Ռուսաստանը օրինական համաձայնություն է խնդրել ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու և զորքերը 1997-ի դիրքեր դուրս բերելու համար»,- ասել է Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով ապագա զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումների որոշումը։