Լրահոս
Միջազգային
19:10
18.01.23
74

ՆԱՏՕ-ն կոչ է արել մեծացնել տեխնիկայի և զինամթերքի արտադրությունը

Img default alt hy

ՆԱՏՕ-ի երկրները պետք է մեծացնեն տեխնիկայի և զինամթերքի արտադրությունը ինչպես Ուկրաինայի, այնպես էլ սեփական պաշտպանության համար, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:

«Մենք պետք է ընդլայնենք մեր արտադրական կարողությունները, որպեսզի զենք և զինամթերք արտադրենք: Եվ պետք է սերտորեն համագործակցենք պաշտպանական արդյունաբերության հետ, որպեսզի համալրենք մեր սեփական պաշարները: Դա կարևոր է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ մեր զսպման և պաշտպանական քաղաքականության համար», - ասել է նա՝ Բրյուսելում հանդես գալով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստի բացմանը:

Միրչա Ջոանեի խոսքով, ՆԱՏՕ-ի երկրների կողմից պաշտպանական ներդրումների համար ՀՆԱ-ի 2%-ի տրամադրումը  պետք է դառնա նվազագույն ցուցանիշ, ոչ թե առավելագույն:

Նա նաև նշել է, որ հարկավոր է պատրաստ լինել Ուկրաինայում ռազմական գործողությունների երկարաձգման՝ շեշտելով, որ 2023 թ.-ը դժվար տարի է լինելու: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը դարձյալ ընդգծել է, որ հարկավոր է Ուկրաինային օգնել այնքան, որքան հարկավոր է: