Լրահոս
Հայաստան
14:52
24.02.22
219

ՆԱՏՕ-ն է սադրում. Իրանի արտգործնախարարը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին

Img default alt hy

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը պայմանավորված է ՆԱՏՕ-ի սադրանքներով և կոչ արել կենտրոնանալ խնդրի քաղաքական և ժողովրդավարական լուծման վրա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ուկրաինական ճգնաժամի պատճառը ՆԱՏՕ-ի սադրանքներն են։ Մենք չենք կարծում, որ պատերազմը լուծում է։

Անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ սահմանել և քաղաքական ու ժողովրդավարական լուծում գտնել»,- գրել է նա թվիթերում։