Լրահոս
Իրավական
14:08
26.02.22
174

Նարեկ Մանթաշյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը 20 օր է, չի մակագրվում որևէ դատավորի. փաստաբան

Img default alt hy

Արդեն 20 օր է վերաքննիչ բողոք եմ ներկայացրել Նարեկ Մաթաշյանի կալանավորման որոշման դեմ, գրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«20 օր է նյութերը վերքաննիչ չեն ուղարկվում կամ ուղարկվում են, բայց մակագրություն տեղի չի ունենում: Սա ակնհայտ քաղաքակական դրդապտճառ է, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ դհոլի արտադրամասում որոշվում է մարդուն կալանավորել՝ բողոքները քննվում են հաշված օրերի ընթացքում:

Առհասարակ, քաղաքական գործերով իշխանական խմբակը որդեգրել է без суда и следствия մոտեցումը:

Սա էլ այն դեպքում, երբ Նարեկ Մանթաշյանի շաքարը բաձրացել էր 27 և բժշկական միջամտությունով հնարավոր էր եղել իջեցնել 15-ի: Ն. Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է: Այսօր կայցելեմ Ն. Մանթաշյանին, որպեսզի տեղեկություն ստանամ առողջական վիճակի մասին: Քանի որ ԱԱԾ ՊՈԱԿ-ի կողմից արգելվել է շփումը փաստաբանի հետ՝ այլ տարբերակ չի մնացել, քան պարբերական այցելությունները»: