Լրահոս
Քաղաքական
19:28
16.02.26
125

Նարեկ Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստանի» 1-ին համար. Փաշինյանին մերժել է 38 ՔՊ-ական

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը կլինի Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով, բայց կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության բոլոր հիմնավորումները, որ մեծամասնության ձայնը ստանալուց հետո, հնարավոր է խորհրդարանում փոխել Սահմանադրության այն հոդվածը, որն արգելում է Սամվել Կարապետյանին թեկնածուի առաջադրվել, «Քաղաքացիական պայմանագիրը» սվիններով է ընդունում: Բայց հավանաբար ոչ բոլոր ՔՊ-ականներն են այդ կարծիքին: Համենայնդեպս, ՔՊ-ի ներկուսակցական վերջին ընտրության արդյունքը տպավորություն է ստեղծում, թե Փաշինյանի կուսակցությունում էլ այլակարծություն կա: